Դատապարտյալին տեսակցության եկած քաղաքացուհու մոտ հայտնաբերվել են դեղահաբի կտոր
SOCIETYՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, մարտի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Մ. Ս.- ի գրպանում զննությամբ չոր անձեռոցիկի տուփի միջից հայտնաբերել են «ME 40» գրառմամբ, 0,8 գրամ ընդհանուր քաշով դեղահաբի կտոր, իսկ պայուսակի աստառի տակից` բջջային հեռախոսի 2 մարտկոց և 1 լիցքավորիչ: Այս մասին «Արմեպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավված դեղահաբն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



