Բրյուսելի օդանավակայանում բրոնզե հուշարձան Է բացվել ի հիշատակ 2016-ի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի
SOCIETYԲրյուսելի օդանավակայանում տեղի Է ունեցել բրոնզե հուշարձանի բացման արարողությունը ի հիշատակ 2016-ի մարտի 22-ի ահաբեկչության զոհերի, որը 32 մարդու կյանք խլեց, եւս 320-ը վերքեր ստացան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արարողությանը մասնակցել են Բելգիայի Ֆիլիպ թագավորը, Մաթիլդա թագուհին, երկրի համերկրային կառավարության եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
«Այժմ մենք ունենք սգո վայր, որտեղ կարող ենք հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, հիշել օդանավակայանի ուղեւորների եւ փրկարար ծառայությունների արիության մասին այդ սարսափելի օրը»,-հայտարարել Է Բրյուսելի քաղաքագլուխ Իվան Մայերը:
Բրյուսելի օդանավակայանի թռիչքասրահում, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:58-ին) երկու պայթյուն որոտաց, լռության րոպե Է անցկացվել: Սրահի ներսում տեղակայված հուշատախտակի տակ բազմաթիվ սպիտակ ու կարմիր ծաղիկներ են:
2016-ի մարտի 22-ին երկու մահապարտներ պայթյուններ իրականացրին Բրյուսելի օդանավակայանում, իսկ մեկ ժամ անց եւս մեկ ահաբեկիչ եվրոպական թաղամասում ռումբ պայթեցրեց մետրոյի Մալբեկ կայարանում: Ինչպես պարզել Է հետաքննությունը, նրանք բոլոր կապված Էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, ինչպես նաեւ ահաբեկչական նույն այն խմբի անդամներն Էին, որը 2015 թվականի նոյեմբերի 13-ին ահաբեկչական գործողություններ Էր իրականացրել Փարիզում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89
5
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan



