Թիլերսոնի կինն Է նրան համոզել դառնալ ԱՄՆ-ի պետքարտուղար
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել Է, որ իր կինը՝ Ռենդա Սենթ Քլերն Է իրեն համոզել համաձայնելու Դոնալդ Թրամփի առաջարկած պաշտոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես չԷի ցանկանում այդ աշխատանքը»,-նրա խոսքը մարտի 22-ին մեջբերել Է ամերիկյան մամուլը:
Այն հարցին, թե ինչու Է նա համաձայնել ստանձնել պետքարտուղարի պաշտոնը, Թիլերսոնը պատասխանել Է, թե իր կինն «ասել Է, որ ես պետք Է դա անեմ»: «Իմ կինն Է ինձ համոզել»:
Միաժամանակ Թիլերսոնն ընդգծել Է, որ նախքան ընտրությունները երբեք չԷր հանդիպել Թրամփի հետ, եւ որ ԱՄՆ-ի նախագահն սկզբում իրեն հրավիրել Էր խոսել «աշխարհի մասին»:
«Երբ նա խոսակցության ավարտին ինձ խնդրեց դառնալ պետքարտուղար, ես շփոթված Էի»,-խոստովանել Է Թիլերսոնը:
ԱՄՆ-ի պետքարտուղարը պատմել Է նաեւ, որ նախապես պատրաստվում Էր 2017 թվականի մարտին հեռանալ Exxon Mobil ընկերության ղեկավարի պաշտոնից: «Ես ցանկանում Էի մեկնել ռանչո եւ լինել թռներիս հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



