Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Լիլյա Խաչատուրովայի կյանքում ամեն ինչ լավ է. զրուցել և ամեն ինչ պարզել է BlogNews-ը

PHOTO

Blognews.am-ը գրում է

Ասում են՝ ցանկացած մարդու մոտ էլ լինում է աստեղային այն պահը, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարող է բեկումնային դառնալ ողջ կյանքիդ համար: Կարևորը  ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվելն է: Որքանո՞վ է տեղին այս սկզբունքը վերագրել Լիլյայի կյանքին, դժվար է ասել, սակայն այն, որ նա մի առավոտ արթնացավ որպես ամբողջ հանրապետությունում հայտնի մարդ, փաստ է: Մի քանի տարի առաջ կանանց գաղութում ապրիլի յոթին արված նկարահանումը Լիլյային համացանցի հերոս դարձրեց, ու եթե մինչ այդ նրան միայն նեղ շրջանակներում էին ճանաչում մականունով, ապա այդ պահից ծանոթ ու անծանոթ բոլոր մարդիկ նրան ճանաչեցին որպես «Կարիճ Լիլո»:

Գաղութից դուրս գալուց հետո ևս մի քանի սկադալային հարցազրույցներ, սերիալում խաղացած դեր ու վերջ, Լիլյայի մասին այլևս չխոսվեց, քանի որ նա կատեգորիկ հրաժարվում էր աֆիշացնել իր կյանքի պատմությունն ու խոսել այն մասին, ինչի մասին ուզում է կարդալ ընթերցողը: Ինչո՞ւ այսպես. դե որովհետև ազատազրկման մեջ տարիներ անցկացրած երիտասարդ կինը գեղեցիկ մի օր որոշել էր փակել իր անցյալի բոլոր մութ էջերն ու նոր կյանք սկսել՝ առանց անցյալի սխալների ու «պիտակների»:

Ինչո՞վ է հիմա զբաղվում Լիլյան, ինչ փոփոխություններ կան նրա կյանքում, որքանո՞վ  է նա երջանիկ այսօր, պարզել է BlօgNews-ը:

 

«Իմ կյանքում ներկա պահին ամեն ինչ շատ լավ է: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում թե՛ որպես կին, թե՛ որպես մարդ, ով կարողանում է առաջ նայել, առաջ շարժվել ու երբեք չմնալ կախված անցյալից»: Այն հարցին, թե ինչու հիմա Լիլյային չենք տեսնում սերիալներում, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Որբերում» և «Աբելի քույրը» սերիալում ես նույն տիպի կերպարներ եմ մարմնավորել: Ու երկու դեպքում էլ ոչ թե դերն է ինձ համար գրվել, այլ կերպարի հետքերով են ինձ դեր առաջարկել: Կարծում եմ՝ հիմա որ դեր չունեմ, նրանից է, որ չկան այդպիսի կերպարներ: Բայց որ անկեղծ ասեմ, չէի էլ ցանկանա նորից ներկայանալ այդ կերպարներում: Սիրով կխաղայի այլ կերպարներ, որ և՛ ինձ հետաքրքիր լիներ, և՛ հեռուստադիտողին նորովի ներկայանայի»: 

Ամեն դեպքում, Լիլյան դերասանական գործին վերաբերվում է ոչ թե որպես իր համար լուրջ մասնագիտություն, այլ հոբբի. «Ես շատ եմ սիրում այդ աշխատանքը, սակայն այդ գործով երբեք չեմ վաստակել այնքան, որ դեր տանելը  համարեմ ինձ համար ապրելու միջոց վաստակելու հնարավորություն: Այո՛, կինոն ինձ համար հրաշալի մի աշխարհ է, որտեղ ես ինձ շատ լավ եմ զգում, բայց ավելին, քան հոբբի, չեմ կարող համարել»: Իսկ ահա կյանքում սեփական վաստակով ոտքերի վրա ամուր կանգնելու համար Լիլյան գաղութից դուրս գալուց հետո մի քանի շատ կարևոր քայլ արդեն արել է: Հաշվապահական դասընթացների է հաճախել ու հիմա բիզնես է հիմնում, որն իր կյանքի մեծագույն նպատակներից մեկն է համարում.

 

«Ես չեմ սիրում խոսել բաներից, որոնք դեռ պլանային փուլում են: Բիզնեսիս հետ կապված, կարող եմ ասել, որ գործի ահռելի մասն արված է, սակայն մի փոքր ուշ կխոսեմ այդ մասին. հիմա դրա մասին խոսելը ճիշտ չեմ համարում, քանի որ դեռ անելու շատ բան կա: Չմտածեք, թե չար աչքից եմ վախենում, դրա համար էլ թաքուն եմ պահում, չկա նման բան, ես սնահավատ մարդ չեմ, ուղղակի իրոք սիրում եմ խոսել մի բանից միայն այն ժամանակ, երբ արդեն արդյունք կա: Իսկ իմ բիզնեսի արդյունքին դեռ մի փոքր սպասել է պետք: Ամեն դեպքում մի փոքր կբացահայտեմ ու կասեմ, որ բիզնեսս արտադրության հետ կապ ունի: Այսինքն՝ արտադրանք ենք ներկայացնելու սպառողին: Բայց էլի եմ կրկնում՝ սիրով կխոսեմ այդ մասին մի փոքր ուշ»:

Լիլյայի հետ խոսեցինք նաև անձնական կյանքի մասին. «Ես հիմա իսկապես երջանիկ եմ ինձ համարում: Այնպիսի փուլ է իմ կյանքում, որ վստահ կարող եմ ասել՝ ամեն ինչ լավ է: Գիտե՞ք, կինը երջանիկ է, երբ սիրված ու գնահատված է ու նաև սիրում է: Իմ կյանքում այդ ամենը կա, և դա ինձ ուժ է հաղորդում, ես ավելի ինքնավստահ ու համարձակ եմ դառնում այդ ամենից ու վախեր չունեմ ինչ-որ նոր բան նախաձեռնելու համար: Ես գիտեմ մի բան՝ միշտ պետք է փորձել: Կստացվի, թե չէ, դա արդեն այլ կողմն է, սակայն փորձել, ձգտել միշտ էլ պետք է: Ուզում եմ, որ բոլորը դա հասկանան ու հատկապես մեր հայ կանայք: Երբեք ուշ չէ ամեն ինչ նորից սկսելու համար, երբեք պետք չէ նայել անցյալիդ սխալներին ու վախենալ, որ նորից մի բան այնպես չի ստացվի, նորից կսխալվես: Համարձակ եղեք, միշտ հիշեք, որ ձեր կյանքը ուրիշը չի ապրել, ու հետևաբար, ուրիշ ոչ ոք, բացի ձեզանից, չգիտի՝ իրականում ինչ է ձեզ պետք»:

Մեր խոսակցության վերջում կանանց միամսյակի շրջանակներում Լիլյան ցանկացավ նաև շնորհավորել բոլոր հայուհիներին. «Շատ անձնազոհությունների են գնում մեր կանայք հանուն իրենց ընտանիքների, երեխաների, ու գիտե՞ք, դա շատ լավ է: Ես շատ եմ հարգում մեր հայուհիների հեզ կերպարը: Աշխարհում առավել լավ կին, քան հայուհին է, չես տեսնի: Բայց ուզում եմ, որ մեր հայ տղամարդիկ էլ արժանի ձևով գնահատեն հայ կանանց այս տեսակը, այլ ոչ թե առիթից օգտվեն ու չարաշահեն, քանի որ գիտեն՝ ամեն ինչ կների, ամեն ինչ կտանի: Անկեղծ սրտով շնորհավորում եմ բոլոր հայ կանանց, աղջիկներին, մայրերին ու ցանկանում եմ, որ ամեն մի հայուհի հոգու ներսում իրեն երջանիկ ու կայացած զգա»:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan