Մոսկվան պատրաստ Է օգնել ՄԱԿ-ին՝ համակարգելու ջանքերը Սիրիայի «չորս զամբյուղների» շուրջ. Լավրով
INTERNATIONAL NEWS Ռուսաստանը պատրաստ Է ծժանդակել սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը եւ օգնել ՄԱԿ-ին՝ իրացնելու Սիրիայի հետ կապված «չորս զամբյուղները»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ մարտի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը:
«Մենք գնահատում ենք Աստանայում բանակցությունների փուլի ավարտից անմիջապես հետո եւ Ժնեւում միջսիրիական կոնսուլտացիաների մեկնարկից մեկ օր առաջ հանդիպելու այս հնարավորությունը: Սա կարեւոր պահ Է»,-ասել Է նա:
«Մենք կօգնենք ձեզ՝ համակարգելու ջանքերը այն «չորս զամբյուղների» շուրջ, որոնք ներառում են սահմանադրության, կառավարման, ընտրությունների եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



