Ուկրաինան ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ Է խնդրել ԱՄՆ-ից
INTERNATIONAL NEWSԳերագույն ռադան դիմել Է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ եւ նրա հետ կնքել պաշտպանական համաձայնություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը պաշտպանել Է պատգամավորների մեծամասնությունը, ինչի մասին մարտի 22-ին հայտնել Է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Փաստաթղթում նշվում Է, որ ՆԱՏՕ-ից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակ Է տրամադրվել այնպիսի պետությունների, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Ճապոնիան, Հարավային Կորեան, Աֆղանստանը եւ Իսրայելը: Խորհրդարանականները նույնպիսի կարգավիճակ են խնդրել նաեւ Ուկրաինայի համար:
Փետրվարին Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քորթնի Հիլսոնը հայտարարել Էր, որ Վաշինգտոնը կշարունակի լուրջ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



