Աշխարհում արվեստի առարկաների վաճառքները նվազել են 11 տոկոսով՝ մինչեւ 56,6 մլրդ դոլար
SOCIETYԱրվեստի եւ անտիկվարիատի առարկաների համաշխարհային վաճառքները 2016 թվականին 11 տոկոսով նվազել են եւ կազմել 56,6 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է UBS բանկի եւ Art Economics ընկերության համատեղ հետազոտության մեջ, որը կատարվել Է արվեստի փառատոների կազմակերպիչ Art Basel-ի պատվերով:
Ընդամենն անցյալ տարի այդ հատվածում կատարվել Է 36,1 միլիոն գործարք՝ 5 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ: Ըստ որում արտ-գործարքառուների կազմակերպած մասնավոր գործարքների բաժինն աճել Է 57 տոկոսով, եւ սոսկ 43 տոկոս գործարքներն են իրականացվում հանրային աճուրդներում: Աշխարհում արվեստի խոշորագույն շուկաներն են մնացել ԱՄՆ-ը (համաշխարհային վաճառքների 40 տոկոսը), Մեծ Բրիտանիան (21 տոկոս) եւ Չինաստանը (20 տոկոս):
Աճուրդներում մեկ միլիոն դոլարից բարձր գնով առանձնապես արժեքավոր առարկաների գնումներն անցյալ տարի նվազել են դրամական արտահայտությամբ 34 տոկոսով, մինչդեռ մեկ միլիոն դոլարից Էժան՝ արվեստի օբյեկտներով գործարքների ծավալը նվազել Է 22 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



