Պիստակն ընդդեմ շաքարախտի
LIFEԻսպանացի գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունհքում պարզել են, որ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկային խմբում ներառված մարդկանց օրգանիզմում պիստակը կարող է հզոր ազդեցություն թողնել:

Նախաշաքարախտային վիճակը արյան մեջ շաքարի՝ նորմայից բարձր բաղադրությամբ է բնորոշվում, երբ ցուցանիշի փոքր-ինչ աճն անգամ կարող է շաքարախտի առաջացման հանգեցնել:

Ոչինչ չձեռնարկելու պարագայում նման իրավիճակով ախտորոշված մարդկանց 15-30 %-ի մոտ հինգ տարվա ընթացքում կարող է արդեն իսկ սպառնացող հիվանդությունը զարգանալ:

Հետազոտության շրջանակում օրական մոտ 50 գրամ պիստակ ընդունող՝ նախաշաքարախտային վիճակով ախտորոշված մարդկանց մոտ արյան մեջ շաքարախտի եւ ինսուլինի մակարդակի նկատելի կրճատում, ինչպես նաեւ դրանց առավել բարեկարգ մշակում է նկատվել: Բորբոքման առկայության մասին վկայող ախտանշանները եւս նվազել են:


Մասնագետները պնդում են նաև, որ ընդեղենը սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը եւ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու ներուժ ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



