Ռուսական հեռուստատեսությունը հրաժարվել Է հեռարձակել «Եվրատեսիլ»-ը
SOCIETY Այս տարի «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, որը տեղի Է ունենալու Ուկրաինայում, չի հեռարձակի ռուսական եւ ոչ մի հեռուստաալիք, ինչի մասին հայտնել Է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության թղթակիցը:
«Այս տարի Ռուսաստանից ոչ ոք չի մեկնի «Եվրատեսիլ»-ին, ուստի ոչ ոք այս տարի չի հեռարձակի այդ մրցույթը Ռուսաստանում»,-հայտնել Է թղթակիցը հեռուստաալիքի եթերում «Ռոսիա-24» ալիքի սյուժեում, որը հրապարակվել Է vesti.ru կայքում:
Նա հիշեցրել Է, որ հաջորդ տարի, անկախ մրցույթի անցկացման վայրից, Ռուսաստանը կներկայացնի Յուլյա Սամոլյովան:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Յուլյա Սամոյլովային երեք տարով արգելել Է մուտքն Ուկրաինա: Անվտանգության ծառայությունը գտնում Է, որ 2015 թվականի ամռանը, ելույթ ունենալով Ղրիմում կայացած համերգում, նա խախտել Է Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշումը, ըստ որի օտարեկրացիները պետք Է հատուկ թույլտվություն ունենան թերակղզու տարածք այցելելու համար:
Սամոյլովան ինքը կարծում Է, որ Ուկրաինայի տարածք իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը դեռ կարող Է փոխվել: «Այս ամենին (Կիեւի արգելքին) շատ ծիծաղելի Է հետեւել կողքից, որովհետեւ ես չեմ հասկանում, թե այնտեղ ինչ են տեսել ինձնում: Ինձնում՝ այս փոքր աղջկա մեջ, ինչ-որ սպառնալիք են տեսել: Ես, մեծ հաշվով, չեմ վշտանում: Շարունակում են պարապել, չգիտես ինչու կարծում եմ, որ ամեն ինչ դեռ կփոխվի»,- ասել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
4
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market
5
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers



