Սքոթլանդ-Յարդը ճշտել է Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը
SOCIETY Լոնդոնում մարտի 22-ին հարձակում իրականացրած ահաբեկիչը գործել Է միայնակ, ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիք չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:
Այդուհանդերձ, ինչպես նշել Է Reuters գործակալությունը, Սքոթլանդ-Յարդի ներկայացուցչի խոսքով, ոստիկանությունը խուզարկություններ Է անցկացրել վեց հասցեներով եւ կալանքի տակ վերցրել յոթ մարդու:
Հետաքննչական գործողությունները շարունակվում են, մասնավորապես, Բիրմինգեմում եւ երկրի այլ շրջաններում, նշել Է նա: Ռոուլին հավելել Է, որ խորհրդարանի շենքի մերձակայքում, որտեղ կատարվել Է ահաբեկչությունը, ոստիկանությունն իրականացնում Է վերջին հետաքննչական միջոցառումները:
Սքոթլանդ-Յարդը ճշտել Է Լոնդոնի ահաբեկչության զոհերի թվաքանակին վերաբերող տվյալները. զոհվել Է երեք մարդ: Նրանց թվում կան մի քանի երկրների քաղաքացիներ: Սակայն Ռոուլին չի ճշտել, թե հատկապես որ երկրների մասին Է խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



