Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Ուկրաինայի զինապահեստում բռնկած հրդեհի պատճառով
INTERNATIONAL NEWSՇուրջ 20 հազար մարդ Է տարահանվել Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա ռազմամթերքի՝ պայթող պահեստի շրջանի բնակավայրերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Մարտի լույս 23-ի գիշերը Խարկովի մարզի զինամթերքի պահեստում հրդեհ Է բռնկել: Ուկրաինայի զինվորական դատախազ Անատոլի Մատիոսի տվյալներով՝ զինամթերքի՝ 125 եւ 152 միլիմետր տրամաչափի տանկային եւ հրետանային արկերով պահեստներում հրդեհի պատճառ կարող Էր դառնալ դիվերսիան: Ռազմական պահեստի շրջանում շարունակվում են «տարբեր ինտենսիվության պայթյունները»:
Բալակլեայի զինանոցն Ուկրաինայի սպառազինության խոշորագույն պահեստն Է: Դրա մակերեսը կազմում Է շուրջ 368 հեկտար: Այնտեղ պահվում են շուրջ 138 հազար տոննա զինամթերք եւ փամփուշտներ հրազենի եւ հերտանային զենքի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



