Միջազգային ճանաչում ունեցող ռեժիսորը Հայաստանի կառավարությանն առաջարկել է հիմնել կինոյի և հեռուստատեսության դպրոց
SOCIETYՎերջերս ՀՀ կառավարությունը ստացել է առաջարկություն միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ Մակքենզիից, Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ավելացնելով, որ ըստ այդ առաջարկության, համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի Կինոյի դպրոցի գործընկեր առույց և երեք տարվա ընթացքում այդ դպրոցը ձեռք կբերի կինո արտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ ԱՄՆ-ից և այլ երկրներից:
«Հանձնարարում եմ ՀՀ մշակույթի նախարարին երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել համապատասխան առաջարկությունը և դրա վերաբերյալ ներկայացնել կարծիք ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում ասաց Կարեն Կարապետյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



