Մարզպետները տարածքային կառավարման դասընթացներ կանցնեն Հայաստանի Ամերիկյան համալսարանում
PHOTOՀայաստանի մարզպետները տարածքային կառավարման թեմայով համապատասխան դասընթացներ են անցնելու Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մարզեր այցի ժամանակ բազմաթիվ մեր քաղաքացիներ բարձրացնում են ոչ լոկալ, ոչ անձնական խնդիրներ, որոնք պետք է լինեն համայնքի հիմնական խնդիրը: Սակայն, պարզվում է, այդ խնդիրը համայնքի ծրագրերում չկա: Մենք հստակ ձևակերպել ենք, որ համայնքի ղեկավարը պետք է ներկայացնի բոլոր մակրոխնդիրները: Այս հանձնարարականին պետք է հստակ հետևել», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց վարչապետը:
Մարզեր այցերի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարել էր նաև, որ շուրջ 250 համայնքապետեր մեկնելու են Գերմանիա՝ ուսումնասիրելու տեղի փորձը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



