Կառավարության բազմաթիվ առաջարկների մասին գյուղացին տեղյակ չէ
POLITICSՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց գյուղացիական տնտեսություններին լավագույնս իրազեկել կառավարության ծրագրերի մասին: «Բազմաթիվ առաջարկություններ ունենք, որոնք մեր գյուղացուն չեն հասնում, նրանք իրազեկված չեն: Օրինակ՝ որևէ տեղ չգիտեին, որ կառավարությունը 7 տոկոսով սուբսիդավորում է գյուտեխնիկայի լիզինգային ծրագիրը, որով գյուղացին կկարողանա 2 տոկոսով ձեռք բերել տեխնիկա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կառավարության նիստում ասաց վարչապետը:
Նրա խոսքով, պետք է հստակ ձևակերպել, թե գյուղացին որտեղ կարող է դիմել՝ խորհրդատվական ծառայության համար: Ըստ Կարապետյանի՝ պետք է հստակ սահմանել մի ծառայություն, որը գյուղացու, ֆերմերի հետ մշտապես կաշխատի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



