Ռուսաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSԹուրքիայում Ռուսաստանի Դաշնության գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն:
PYD վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված կրակոցից թուրք զինվորի մահանալու առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին հորդորել է քայլ ձեռնարկել իր տարածքում PYD գրասենյակը փակելու ուղղությամբ:
Բացի այդ, պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ռուս զինվորները լուսանկարվել են PYD-ն ներկայացնող քրդերի հետ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



