Վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի առաջնորդները
SOCIETYԱյսօր վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի եռյակը գլխավորողները՝ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը։
Վթարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով։
Բացի Ն.Փաշինյանից, Է. Մարուքյանից և Ա. Սարգսյանից, եղել է նաև մեկ այլ անձ։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց, որ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան և այս պահին «Ելք» դաշինքը Վարդենիս քաղաքում շարունակում են քարոզարշավը:
Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։
Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



