Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Կցանակնամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյանը՝«X-Factor»-ը քննադատողներին

LIFE

«Շանթ» հեռուստաընկերության  «X-Factor» նախագծի շուրջ քննադատությունները չեն դադարում: Այս նախագծի ցուցադրությունից ի վեր անընդհատ կարծիքներ են տարածվում, թե այստեղ ստեղծված է անհավասար մրցակցություն, ժյուրիի անդամները արժանի մասնակիցներին դուրս են թողնում՝ փոխարենը տեղ տալիս ավելի թույլերն: Նախորդ շաբաթ էլ հերթական գալահամերգի ժամանակ նախագծից դուրս մնաց Շուշանիկ Արեւշատյանի խմբում գործող Դավիթ Չախալյանը: Վերջինս լքեց նախագիծը քվերակության արդյունքում, սակայն շատերի կարծիքով, եթե այդ օրը ժյուրիի անդամ Գարիկ Պապոյանը չբացակայեր համերգից, ապա Դավիթի կշարունակեր պայքարը:

Քննդատություններն այսօր նոր թափ են ստացել համացանցում հայտնված հրապարակումից հետո, ըստ որի «X-Factor»-ը կարող է համարվել ամենաչստացված նախագիծը, քանի որ այստեղ միայն ծանոթ-բարեկամ ունեցողը կարող է հաղթել, իսկ ժյուրին նախագծի միջոցով սեփական վարկանիշով է զբաղվում:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը խոսել է Շուշանիկ Արեւշատյանի հետ: Մեզ հետ զրույցում նախագծի ժյուրիի անդամը նախ նշեց.

«Պետք է մի բան ընդունել՝ սա միջազգային նախագիծ է, որի օրենքները մշակվել են հենց «X-Factor»-ի հայրենիքում՝ Լոնդոնում: Մենք այդ օրենքներն ու կանոնները փոխելու իրավասությունը չունենք: Բոլոր երկրներում, որտեղ կա «X-Factor»-ը, միեւնույն կանոններն են գործում: Ավելին ասեմ՝ ամեն մանրուք նախագծի իրականացման օրվանից սկսած մինչեւ վերջին քայլերը ուղարկվում են Լոնդոն եւ իրենք շատ հետեւողական կերպով հետեւում են ամեն ինչին՝ ընդհուպ մինչեւ ժյուրիի պահելաձեւին: Նաեւ մի բան պետք է ընդունել, որ «X-Factor»-ը վոկալային մրցույթ է, մենք փորձում ենք մեր հանրության մեջ գտնել ձայներ: Միաժամանակ, այս նախագիծը նմանատիպ այլ նախագծերից տարբերվում է նրանով, որ այստեղ շարունակում են երգել ու հաղթում են նրանք, ում սիրում է հանդիսատեսը: Այսինքն՝ ժյուրին գտնում է այդ X-երին, իսկ հանդիսատեսը ընտրում է իր համար լավագույնին»:

Անդրադառնալով Դավիթ Չախալյանի՝ նախագիծը լքելուն ու դրա հնարավոր անարդարացիությանը՝ մեր զրուցակիցը պատասխանեց.

«Իրականում կրկին Լոնդոնի գրասենյակի պահանջով՝ քվեարկության արդյունքները ոչ մեկ իրավունք չունի տեսնել ու դա չի կարող «Շանթ»-ը կանոնակարգել, քանի որ նա օպերատոր չէ, սակայն, ստեղծված քննադատությունների մեծ ալիքից ելնելով, ինքս էլ մեծ ափսոսանք զգալով, խնդրեցի «Շանթ» Հ/Ը տնօրինությանը, որպեսզի ընդառաջի ինձ ու ցույց տա քվերկության տվյալները: Արդյունքում իմ աչքերով տեսա, որ Դավիթին ուղղված ձայների քանակն իսկապես ամենաքիչն էր: «Շանթ» Հ/Ը չունի այն ռեսուրսները, որ ձայներ լցնի, կամ հաշվարկներ անի: Ցավով եմ նշում, որ ինձ էլ անծանոթները կարող են մոտենալ ու ասել, որ Դավիթը շատ լավն էր, իսկ իմ հարցին, թե քվեարկե՞լ են արդյոք նրա օգտին, պատասխանում են՝ ոչ: Իսկապես ցավալի է, որ մարդիկ դեռ չեն կարողանում հասկանալ քվերակության կարեւորությունը: Սիրելը քիչ է՝ պետք է քվեարկել: Իհարկե, ես էլ համաձայն չեմ Դավիթի դուրս գալու հետ, բայց ստացվեց այնպես, որ նրա բախտը ուղղակի չբերեց նաեւ նրանով, որ Գարիկը այդ օրը շատ կարեւոր պատճառով չկարողացավ ներկա լինել: Միաժամանակ, պետք է ընդունել նաեւ այն, որ Դավիթն արդեն հայտնի է, այդ արմավիրցի տղան արդեն ունի սեր, ճանաչում, երկրպագուներ, հրավերներ անգամ դրսից: Եթե հիշենք մեր երկրում այս նախագծի պատմությունը, ապա կնկատենք, որ հաղթողների անուններն անգամ չենք հիշում, իսկ նրանք, ովքեր դուրս ենք մնացել գալահամերգներից, այսօր դահլիճներ են լցնում: Այս նախագիծը նման է սերիալների, «Կիսաբաց լուսամուտին». մասնակիցները իրենց կյանքի պատմությունն են ցույց տալիս, թե ինչով են զբաղված, ինչ մամա ու պապա ունեն: Արդյունքում մյուս մասնակիցները կերպարներ ստեղծեցին իրենց պատմություններով հանդիսատեսի շրջանում, բայց մենք չցանկացանք Դավիթի ընտանիքի ու կյանքի մասին խոսենք, մենք ուզում էինք Դավիթի ձայնով մարդկանց սիրտը գրավել, ոչ թե կյանքի պատմությամբ: Հաղթողներին կարող են իրենց բարեկամները, ընկերները շատ-շատ քվերակեն ու քանակ ունենան, բայց ընթացքում դուրս մնացած մասնակիցներին քվեարկած մասան իսկապես նրա տաղանդը գնահատողներն են, գուցե նրանք քիչ են, բայց կան ու ռեալ են: Այսօր, օրինակ, «X-Factor»-ը չաղթած Սրբուհի Սարգսյանի համերգին նրա երկրպագուներն են գալիս, ոչ թե մորքուրի-հորքուրի տղու բարեկամները: Պետք չէ տրագիկ ընդունել մասնակիցների դուրս մնալը»:

Խոսելով տարածված կարծիքների մասին, թե այս նախագծի շրջանակում ժյուրիի անդամները անաչառ չեն, նրանք կարող են ծաղրել գյուղից եկած մասնակիցներին եւ շոուի համար ամեն քայլի դիմեն, Շուշանիկ Արեւշատյանը նշեց.

«Այնքան, ինչքան մենք ենք հարգալից մասնակիցների նկատմամբ, չի կարող ամեն մեկը պատկերացնել: Մենք ոչ մեկին ոչ կոպտում ենք, ոչ վիրավորում, ոչ մի նման բան: Ինչ վերաբերվում է դեռ լսումների փուլի ժամանակ, երբ այն տղայի հետ բարձրացանք բեմ ու պարեցինք, դա արեցինք միայն նրա համար, որ իր բարդույթավորված վիճակից դուրս գա: Եթե սա համարվում է ծաղրանք, ուրեմն կցանակնամ, որ մարդիկ պարապ չլինեն, այլ հասկանան, թե էս հայ երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում եւ ո՞ր ոլորտն է դա անում: Սա նախագիծ է ընդամենը, անհարմար է, ավելի զուսպ եղեք: Մի մոռացեք՝ սա քաղաքական, իրավաբանական դաշտ չէ, սա շոու բիզնես է: Վստահ եմ, եթե ժյուրին տխուր դեմքերով ու գրական, ոսկեղենիկ հայերենով խոսեր այնպես, ինչպես Ազգային ժողովում, ապա մեզ ոչ մեկ չէր նայի ու ոչ մեկին հետաքրքիր չէր լինի»:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns