Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ցավի 8 տեսակ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել

LIFE

med.tert.am-ը գրում է.

Ցավի միջոցով օրգանիզմը սովորաբար փորձում է տեղեկացնել խնդիրների ու խանգարումների մասին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել: Սակայն կան ցավի տեսակներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ցավի 8 տեսակ, որոնք վկայում են առողջական լուրջ խնդիրների մասին:

  1. Ցավ ծոծրակի հատվածու

Ցավի այս տեսակն ամենից հաճախ պայմանավորված է լինում գլխի անոթների սպազմով, ուստի, նախևառաջ, հարկավոր է չափել արյան ճնշումը և բարձր լինելու դեպքում ցավը մեղմել սպազմալիտիկ դեղամիջոցներով:

Արյան ցածր ճնշման դեպքում հարկավոր է ընդունել կոֆեինով դեղամիջոցներ: Լարվածության ցավի դեպքում, որն առաջանում է պարանոցի մկանների թմրածության հետևանքով, լավագույն միջոցը համալիր ցավազրկողներն են:

  1. Ատամի ցավ

Ատամի սուր ցավը խոսում է բորբոքումների մասին: Այս դեպքում չի կարելի ատամին տաք բան դնել կամ տաքացնել այդ հատվածը, քանի որ այդ դեպքում վիճակն էլ ավելի կվատանա և կառաջանան թարախակույտեր: Հարկավոր է անմիջապես ընդունել հասարակ ցավազրկող, որը կհանգստացնի նյարդային վերջավորությունները, և անզգայացնող որևէ դեղամիջոց: Հարկ է հիշել, որ նման խնդրի դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի օգնությանը:

  1. Պարանոցի ցավեր

Սովորաբար նման ցավերը պայմանավորված են լինում ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզով: Ցավի պատճառ կարող է հանդիսանալ նաև միոզիտը՝ պարանոցի մկանների բորբոքումը: Ցավը կարելի է մեղմել իբուպրոֆեն ու դիկլոֆենակ պարունակող դեղամիջոցներով և քսուքներով: Միոզիտը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, քանի որ պատշաճ բուժման բացակայության դեպքում կարող է առաջանալ նևրիտ:

  1. Որովայնի մեջտեղի վերին հատվածի ցավ

Ցավի այս տեսակը կարող պայմանավորված լինել գաստրիտով կամ խոցային հիվանդությամբ, որոնց հատուկ են գիշերային ցավերն ու քաղցից առաջացած ցավերը:

Այս ցավից կարելի է ազատվել անտացիդային դեղամիջոցների  ինչպես նաև հեղուկ սննդամթերքի օգնությամբ: Ժողովրդական միջոցներից շատ արդյունավետ են անանուխի թեյը, երիցուկի, մասուրի և պատրինջի (мелисса) եփուկները:

  1. Ցավ աջ կողոսկրերի հատվածում

Այս ցավը կարող է պայմանավորված լինել լեղաքարային հիվանդությամբ: Այն սուր և հիմնականում նկատվում է երեկոյան ժամերին` հատկապես շատ ուտելուց հետո: Այս դեպքում հարկավոր է որովայնին սառույցով տոպրակ դնել: Կարելի է նաև ընդունել սպազմոլիտիկ դեղամիջոց: Հարկ է հիշել, որ նման ցավի ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի ընդունել ասպիրին:

Այս դեպքում գաստրոէնտերոլոգի հետ խորհրդակցությունը պարտադիր է: Լեղամուղ դեղամիջոցները չի կարելի ընդունել առանց բժշկի նշանակման, քանի որ լեղապարկում քարերի առկայության դեպքում դրանք կարեղ են վնասել:

  1. Ցավ ձախ կողոսկրերի հատվածում

Նման ցավի հնարավոր պատճառներից մեկը կարեղ է լինել սրտի նոպան՝ հատկապես, եթե ցավը նկատվում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո և ուղեկցվում է սառը քրտինքով ու սրտի զարկերի հաճախականության տատանումներով: Ցավի այս տեսակը շատ ուժեղ ու այրող և կարող է տարածվել նաև կրծքավանդակի, ձախ ձեռքի, ձախ թիակի և ստորին ծնոտի ձախ կողմի հատվածում: Հիվանդին հարկավոր է պառկեցնել, մարմնի վերին հատվածը բարձրացնել, լեզվի տակ նիտրոգլիցերինի 2 դեղահաբ դնել, ազատել շնչառությանը խանգարող հագուստից և անմիջապես «շտապ օգնություն» կանչել:

Երիտասարդների մոտ երբեմն նման ցավը կարեղ է լինել գաստրիտի կամ ստամոքսի վերին հատվածի խոցային հիվանդության նշան: Գաստրիտի դեպքում ցավը բութ է և կարող է առաջանալ սննդի ընդունումից առաջ, հետո կամ դրա բացակայության հետևանքով: Խոցային հիվանդության դեպքում ցավը կայուն է, մղկտուն, կարող է առաջացնել փսխումներ, որոնք չեն մեղմում ցավը:

Հստակ ախտորոշման համար հարկավոր է բուժզննում անցնել: Բարձր թթվայնության դեպքում կարելի է ընդունել անտացիդային դեղամիջոցներ, իսկ ցածր թթվայնության դեպքում՝ պեպսիններ: Ոչ մի դեպքում չի կարելի ընդունել ասպիրին կամ ցավազրկողներ, քանի որ դրանք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը:

  1. Որովայնի վերին հատվածը «պարուրող» ցավ

Այս դեպքում ամենատարածված պատճառը պանկրեատիտն է՝ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը:  Սրումն ուղեկցվում է փսխումով, փորափքանքով, հպվելիս առաջացող ցավով, ախորժակի կորստով, մարսողության խանգարմամաբ: Ցավը սովորաբար մղկտուն է և ուժեղանում է ուտելուց 1-2 ժամ անց ու գիշերվա ժամերին: Այս դեպքում ցավը կարելի է մեղմել ֆերմենտային դեղամիջոցների օգնությամբ:

  1. Որովայնի խոռոչում «տարածված» ցավ

Ցավի այս տեսակի հնարավոր պատճառներից մեկը աղիքային վարակներն են: Ցավը կծկող է, ուղեկցվում է որովայնի գռգռոցով , փորլուծությամբ և այլ տհաճ ախտանշաններով: Կարելի է ընդունել փորլուծության դեմ որևէ դեղամիջոց: Ոչ ծանր սննդային թունավորումների դեպքում ցավը կարելի է մեղմել սորբենտների օգնությամբ:

Փորկապության դեպքում հաճախ առաջանում են կոլիտներ, որոնց դեպքում ցավը «ալիքաձև» է, սակայն ոչ շատ սուր: Այս դեպքում շատ արդյունավետ կարող են լինել հասարակ սպազմոլիտիկները:

Ցավի այս տեսակը կարող է պայմանավորված լինել նաև որդանման ելունդի բորբոքումով: Սովորաբար ցավը առաջանում է ստամոքսի հատվածում և «շարժվում» դեպի որովայնի ստորին աջ հատվածը: Այս դեպքում կարող նկատվել սրտի զարկերի հաճախականության արագացում, բարձր ջերմություն և փսխում (հաճախ առանց սրտխառնոցի): Հարկ է հիշել, որ նման խնդրի դեպքում ինքնաբուժությունը խիստ վտանգավոր է: Հարկավոր է անմիջապես «շտապ օգնություն» կանչել և հիվանդին տեղափոխել հիվանդանոց:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns