Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես լեզու գտնել կենդանակերպի նշանների տղամարդկանց հետ

LIFE

style.news.am-ը գրում է.

Խոյ

Եթե Ձեզ մոտ անախորժություններ են սկսվել Խոյի հետ, ապա պատճառները բավականին լուրջ են, քանի որ այն ամենահաշտ նշանն է։ Խոյը բավականին ուշադիր է, բարեգութ։ Եթե  Ձեր վարքը դժգոհություն է առաջացրել, ապա Խոյն այն հեշտությամբ կների և կմոռանա։ Սակայն, ի՞նչ է անհրաժեշտ անել, եթե, այնուամենայնիվ, ամեն բան  սխալ է ընթանում և թվում է, որ ելք չկա։ Այստեղ պետք է ուսումնասիրեք Խոյի հոգեբանությունը եւ պարզեք, թե ինչն է նա գնահատում մարդկանց մեջ, նրա հոգու որ լարին է անհրաժեշտ դիպչել, որպեսզի նա նորովի նայի Ձեզ։ Խոյի ամենագնահատելի հատկանիշներից մեկը հուսալիությունն է, իսկ ստուգել այն կարելի է համատեղ համագործակթույամբ։ Մոռացեք մի պահ, որ Դուք զույգ եք և փորձեք հարթել հարաբերությունները համատեղ գործունեությամբ։ Հատկապես լավ կլինի, եթե դա կապված լինի ռիսկի հետ. դա սուր զգացողություններ և թարմություն կհաղորդի հարաբերություններին։

Ցուլ

Ցուլերի հետ բարդ է հաշտության գալ։ Բացի նրանից, որ Ցուլերը նեղացկոտ են, իրենք նաև կամակոր են և պահպանողական։ Իրենք չեն ցանկանում ինչ-որ բան փոխել  իրենց կյանքում, այդ պատճառով էլ դժվարությամբ են դիմում թե վեճերի, և թե հաշտվելու։ Եթե ցանկանում եք հարթել հարաբերությունները, պատրաստ եղեք, որ Ձեզ երկարատև եւ նույնիսկ հոգնեցուցիչ ճանապարհ է սպասվում։ Աշխատեք ուշադիր լինել ամեն մանրուքին, պարուրեք նրան կանոնավոր ուշադրությամբ։ Իդեալական եղեք բոլոր հարցերում։ Դա բարդ է, երկարատև, երբեմն կարող է անիմաստ թվալ, սակայն ցանկացած հաշտեցում ջանքեր է պահանջում, և եթե փակուղու առաջ եք կանգնել, ապա այժմ պետք է փորձեք դուրս գալ։

Երկվորյակներ

Երկվորյակների հետ տարաձայնությունները, ինչպես նաև այս մարդկանց ողջ էությունը, հեղեղված է երակիկությամբ։ Սա հրաշալի հատկություն է, որը դժվարությամբ է տեղավորվում այն մարդկանց գիտակցության մեջ, որոնք պատրաստ չեն տրամադրության այս տեսակ փոփոխություններին։ Փորձելով խոսել Երկվորյակի հետ, Դուք ատելության աստիճանի հակահարված կստանաք և, միգուցե, մտածեք, որ ժամանակն է հրաժարվել այս հարաբերություններից։ Սակայն մեկ ժամ անց արդեն Ձեզ են խնդրելու փոխել միտքը։ Բավականին բարդ է կառավարել օդի տարերքի նշանի ինքնահավան բնույթը։ Սակայն ամենաճիշտ մարտավարությունն այն է, որ հարկավոր է գործել ըստ զուգընկերոջ տրամադրության։ Եթե նա չի ուզում տեսնել Ձեզ՝ հանգիստ թողեք նրան, մինչ նա ինքը ցանկանա Ձեզ հետ կարևոր հարցերը քննարկել։ 

Խեցգետին

Ուշադրություն, ահա, թե ինչն է Խեցգետինների հետ ներդաշնակ հարաբերությունների գրավականը։ Եթե Ձեր հարաբերություններում տարաձայնություններ են ծագել, ուշադրություն դարձրեք Ձեր զուգընկերոջը, զգացեք նրան կամ պարզապես հարցրեք, թե ինչից է նա խուսափում, ինչ է ցանկանում, ինչից է դժգոհ։ Սակայն սա դեռ առաջին քայլն է, որին կհետևի երկարատև և ուշադրություն պահանջող հանդուրժողականությունը։ Խուսափեք զուգընկերոջը վախեցնելուց և ծանրաբեռնելուց, զգույշ վարվեք նրա հետ։ Ի վերջո, երբ  նա հասկանա, որ կարող է կրկին վստահել Ձեզ, ամեն բան կսկսի հարթվել։

Առյուծ

Առյուծերը շատ պահանջկոտ են։ Եթե նրա հետ տարաձայնություններ ունեք, ապա փոխըմբռնումը վերականգնելու համար ստիպված կլինեք երկար աշխատել։ Առյուծը կարող է գալ Ձեզ օգնության, աջակցել, բայց մի սպասեք, որ նա կմնա՝ լսելու Ձեր շնորհակալությունները կամ էլ կվերադառնա Ձեզ մոտ՝ խղճահարությունից ելնելով։ Միակ բանը, որ նրան անհանգստացնում է, սեփական կյանքն է, ուստի նրան կրկին գրավելու համար, պետք է դառնաք նրա կյանքի անբաժան մասնիկը։

Կույսեր

Առյուծը պերֆեկցիոնիստ է, որը ձգտում է ամեն բան այս աշխարհում անել ավելի լավ, քան հնարավոր է։ Նրանք ձանձրացնում են շրաջապատին խորհուրդներով՝ փորձելով  ամենուր իրենց  «լուման» ներդնել։ Թեև այս մարդիկ շատ համբերատար են, պատահում է, որ նրանց հետ հարաբերություններում խոշոր վեճեր են ծագում՝ ավարտվելով երբեմն  բաժանություններով։ Եթե գործը հասել է դրան, ապա փորձեք հասկանալ, որ ինչ-որ բան նրան դուր չի գալիս Ձեր մեջ։ Այդ պահից սկսած՝ Ձեր խնդիրն է ՝ արմատախիլ անել թերությունները։ Այստեղ  խորամանկությունը չի անցնի և իմաստ չունի հուսալ, որ ամեն բան շուտով կմոռացվի։ Առյուծը ներում է նրան, ով ունակ է փոխվել հանուն հարաբերությունների։


Կշեռք

Կենդանակերպի որոշ նշաններ շատ իրավիճակներում միանման պահվածք են ցուցաբերում։ Օրինակ, Կշեռքները, ինչպես նաև Օդի տարերքին պատկանող Երկվորյակները բարդ իրավիճակներում նախընտրում են խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Հստակ պարզաբանելով տարաձայնությունների պատճառները, բարդությունները և դրանց լուծման մեթոդները՝ Դուք կշրջանցեք վեճերը։ Ի դեպ, Կշեռքներն այստեղ էլ հավատարիմ են իրենց բնությանը. հաշտության հասնելու համար նույնքան ջանք են ներդնում, որքան Դուք։

Կարիճ

Կարիճները կարող են սխալ ընկալել պատահական արտահայտությունը և վերածել դա համամարդկային նշանակության խնդրի։ Իսկ երբ հարցը վերաբերում է ավելի լուրջ անախորժությունների, նրանք դառնում են պարզապես անտանելի՝ էմոցիաների արտահայտման տեսանկյունից։ Եթե վիճաբանությունը թարմ է, ապա ամենագրագետ որոշումը կլինի պարզապես սպասել։ Եթե անհաշտությունն արդեն բավական երկար ժամանակ է տևում, հարկավոր է գործել։ Որքան ժամանակ էլ անցած լինի՝ մեկ ժամ, օր, կամ շաբաթ, Դուք ունեք բոլոր շանսերը վերադարձնելու  նրան։ Շատ բան հարկավոր չէ, միայն վերլուծություն։ Հանգիստ, առանց ավելորդ էմոցիաների արտահայտեք Ձեր տեսակետը։ Որպես կանոն, Դուք երկուսդ միևնույն բանն եք ցանկանում՝ երջանկություն, սեր, հարգանք և հաշտություն։ 

Աղեղնավոր

Ամենալավատես, կենսուրախ և շփվող  նշաններից մեկն է։ Բաց են ցանկացած առաջարկների համար։ Նրանց հետ շատ բարդ է վիճելը։ Սակայն, որքան էլ համբերատար լինեն Աղեղնավորները, մի պահ կարող են պարզապես պայթել։ Աղեղնավորն առանց վիճելու և որևիցե բառ ասելու կարող է հավաքել իրերը եւ հեռանալ։ Անհնարին ոչինչ չկա, սակայն նրան վերադարձնելը բարդ խնդիր է։ Ավելի լավ է չհասցնել ծայրահեղ  իրավիճակի։ Սակայն եթե դա պատահել է, պատրաստ եղեք ոչ միայն փոխվել, այլև Ձեր գործողություններով ցույց տալ, որ Ձեզ հաջողվել է փոխվել և Դուք ընդունում եք Ձեր սխալները և պատրաստ եք հետագայում չկրկնել դրանք։

Այծեղջյուր 

Այծեղջյուրները չեն սիրում երկրորդ շանս տալ։ Նախընտրում են խզել հարաբերությունները մեկընդմիշտ։ Նրանց կոպտությունը, խստությունն ու անհադուրժողականությունը կարող են լուրջ խոչընդոտ լինել հարաբերությունները վերականգնելու համար։ Այստեղ ստիպված կլինեք երկար և քրտնաջան պայքարել, նորովի նվաճել նրա սիրտը։ Հիշեք, որ շատ կարևոր է ներկայանալ լավագույն կողմից, հետաքրքրություն առաջացնել։ Նոր հոբբի գտեք, փոխեք Ձեր գործունեության ոլորտը, արեք այնպես, որպեսզի նա ցանականա նոր բան իմանալ Ձեր կյանքի մասին։ Եթե ցանականա ուսումնասիրել Ձեզ, ապա կվերանայի իր որոշումը։ 

Ջրհոս 
Ջրհոսի հետ հարաբերությունները վերականգնվում են աստիճանաբար, քայլ առ քայլ։ Պետք է ուշադիր լինեք նրա նկատմամբ, հոգատար։ Կարող եք վերածել դա խաղի, որը երկուսդ էլ գիտեք, թե ինչ ավարտ կունենա, սակայն լռում եք։ Պատկերացրեք կշեռքի երկու նժար, որոնցից մեկին դրված են վիրավորանքները, իսկ մյուսին՝ դրական էմոցիաները։ Երբ Դուք կարողանաք լցնել երկրորդն այնքան, որ այն գերակշռի մյուսին, ամեն բան իր տեղը կընկնի։  Դուք կրկին երջանիկ կլինեք և կվայեք առողջ և նորացված հարաբերությունները։ 

Ձկներ

Ձկները չեն սիրում, երբ իրենց ճնշում են։ Եթե Դուք ցանկանում եք վերականգնել հարաբերությունները, ապա լավագույն ռազմավարությունը մի փոքր սպասելն է՝ տալով նրան ազատություն, սակայն միշտ լինել կողքին և անհրաժեշտության դեպքում աջակցել։ Զգալով Ձեր հոգատարությունն ու աջակցությունը եւ միևնույն ժամանակ ունենալով ազատություն, Ձկները ինքնուրույն «կհասնեն» այն մտքին , որ պետք է  վստահեն Ձեզ և փոխադարձ զգացմունք պարգևեն։ Իսկ մինչ այդ, պարզապես հոգատար եղեք և ոչ մի դեպքում մի ձանձրացրեք Ձկներին։ Անկասկած, վերջին խորհուրդը մի փոքր պարադոքսալ է հնչում, սակայն հակասությունը այս նշանի ներկայացուցչի էությունն է։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns