Մահացել Է Լոնդոնի ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը
INTERNATIONAL NEWS Լոնդոնի հիվանդանոցում մահացել Է մարտի 22-ին բրիտանական խորհրդարանի շենքի մոտ կատարված ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը՝ 75-ամյա մի տղամարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին հայտնել Է Sky News-ը: Այսպիսով, հարձակման զոհերի թիվը հասել Է չորսի:
Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածների մասին, որոնց թվում Էին մի ոստիկան, 40-ամյա մի կին եւ 50 տարեկան մի տղամարդ: Առնվազն 29 մարդ հայտնվել Է հիվանդանոցներում, նրանցից յոթը՝ ծանր վիճակում:
Նախօրյակին Լոնդոնի ոստիկանությունը հայտնեց ահաբեկչի անունը: Նա Մեծ Բրիտանիայի 52-ամյա բնակիչ Խալիդ Մասուդն Է, որն սպանվել Է հարձակման ընթացքում:
Բացի այդ, ահաբեկչական գրոհին մեղսակցության կասկածանքով ձերբակալված Է ութ մարդ, այդ թվում՝ այն կինը, որին համարում են Մասուդի գործընկերուհին:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարձակումն իրականացվել Է երկու փուլով: Նախ ահաբեկիչը ավտոմեքենայով Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդներին, իսկ այնուհետեւ, դանակներով զինված, մի խումբ ոստիկաննների վրա Է հարձակվել խորհրդարանի շենքի մոտ: Ավելի ուշ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



