Չեչնիայում վեց զինյալներ են ոչնչացվել Ռոսգվարդիայի զորամաս ներխուժելիս
INTERNATIONAL NEWS Ութ զինյալներից բաղկացած խումբը լույս մարտի 24-ի գիշերը փորձել Է ներխուժել Չեչնիայի Նաուրիի շրջանում տեղակայված Ռոսգվարդիայի զորամաս, նրանցից վեցը ոչնչացվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության իրավապահ մարմիններում:
«Վեց զինյալներ սպանված են, եւս երկուսը թաքնվել են»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ զորամասի հսկիչ անցակետում մարտը տեղի Է ունեցել ժամը 02:00-ի եւ 03:00-ի միջեւ: Ռոսգվարդիայի կորուստները ներկայում ճշտվում են: «Զորամասի տարածքում մարտական լիակատար պատրաստության վիճակ Է հայտարարված»,- հավելել Է աղբյուրը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



