Ֆիյոնն Օլանդին մեղադրել Է քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու մեջ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրել Է այն բանում, որ նա, չարաշահելով իր դիրքը, նպաստում Է վարկաբեկիչ նյութերի արտահոսին՝ իր ընտրվելը կանխելու նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը:
Ֆիյոնը, մասնավորապես, նշել Է, որ իշխանության վերահսկողության տակ գտնվող թերթերը փաստաթղթերն ստացել են Ազգային ժողովի իր առանձնասենյակում խուզարկության ժամանակ դրանց առգրավումից 48 ժամ հետո: «Ո՞վ Է նրանց տրամադրում այդ փաստաթղթերը»,- հարց Է տալիս նա:
Երբ Ֆիյոնին հարցրել են, թե, նրա կարծիքով՝ ով Է դրա համար պատասխանատվություն կրում. այս կամ այն քաղաքական գործիչները թե արդարադատության համակարգը, թեկնածուն հայտարարել Է. «Ես ավելի հեռու կգնամ, ես մեղադրում եմ հանրապետության նախագահին»:
Դրան ի պատասխան Ելիսեյան պալատը հայտարարել Է, որ Օլանդն «ամենախիստ կերպով դատապարտում Է Ֆիյոնի շինծու մեղադրանքները»: «Գործադիր իշխանությունը երբեք չի միջամտել որեւԷ դատական ընթացակարգի եւ միշտ անվերապահորեն հավատարիմ Է եղել դատական իշխանության անկախությանը»,- ասված Է հայտարարության մեջ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



