ԱՄՆ-ի հյուպատոսություններին կարգադրված Է այցագրեր չտալ առանց սոցցանցերում օգտահաշիվների ստուգման
SOCIETY ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն իր դեսպանություններին ու հյուպատոսություններին կարգադրել Է ստուգել ԱՄՆ-ի այցագիր ստանալու համար դիմած այն օտարերկրացիների օգտահաշիվները սոցիալական ցանցերում, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Լրացուցիչ ստուգումների են ենթակա նաեւ նրանք, ովքեր գտնվել են ահաբեկիչների հսկողության տակ եղած տարածքներում: Բացի այդ, Պետդեպարտամենտը դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարել Է մտածել այն բանի շուրջ, թե եկվորների ուրիշ ինչ խմբերի պետք Է ավելի մեծ ուշադրություն դարձնել:
Այս կարգադրությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ավելի վաղ ընդունված միգրացիոն հրամանագրի շարունակությունն Է, որն ավելի ուշ չեղյալ հայտարարվեց ամերիկյան մի քանի դատարանների կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



