Չեչնիայում Ռոսգվարդիայի վեց զինծառայող Է զոհվել զինյալների գրոհի հետեւանքով
INTERNATIONAL NEWS Չեչնիայում Ռոսգվարդիայի վեց զինծառայող Է զոհվել մի խումբ զինյալների գրոհը դիմագրավելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունում:
«Զինվորական ավանի տարածք ներթափանցելու փորձ կատարելիս ելուզակախումբը հայտնաբերվել Է զինվորական կարգախմբի կողմից, որը մարտի մեջ Է մտել նրա դեմ: Ոչնչացվել են վեց հարձակվողներ: Մարտական բախման ընթացքում զոհվել են վեց զինվածառայողներ, կան վիրավորներ»,-ասել են Ռոսգվարդիայում:
Ծառայության տվյալներով՝ լույս մարտի 24-ի գիշերը մի խումբ զինյալներ փորձել են ներխուժել Ազգային գվարդիայի զինվորական ավաններից մեկի տարածք:
«Հարձակման ժամանակ զինյալներն օգտվել են թանձր մառախուղից: Ռոսգվարդիայի անձնակազմի վճռական գործողությունների շնորհիվ ելուզակախումբը չի կարողացել ներթափանցել ավանի տարածք»,-ընդգծել են գերատեսչությունում:
Ներկայում բախման շրջանը շրջափակված Է: Տեղի ունեցած բոլոր հանգամանքները պարզելու համար Չեչնիայի Հանրապետություն Է մեկնել Ազգային գվարդիայի զորքերի կենտրոնական աշխատակազմի օպերատիվ խումբը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



