Ֆրանսուա Ֆիյոնը վերադարձրել Է նվեր ստացած թանկարժեք կոստյումները
SOCIETY Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտնել Է, որ վերադարձրել Է նվեր ստացած թանկարժեք կոստյումները: «Դա սխալ Է եղել: Ես չպետք Է ընդունեի այդ նվերը,- մարտի 23-ին հայտարարել Է Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում:- Ես վերադարձրեցի այդ կոստյումները», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մարտ ամսվա կեսերին Journal du Dimanche-ը Ֆիյոնին մեղադրել Էր, որ նա չափազանց թանկ հագուստ Է գնում: Հրատարակության տվյալներով՝ վերջին հինգ տարում, այսինքն՝ 2012 թվականից, քաղաքական գործիչն իր կոստյումների վրա ծախսել Է շուրջ 35,5 հազար եվրո: Թերթը նաեւ պարզել Է, որ փետրվարի սկզբին քաղաքական գործչի ոմն «ընկեր», որի անունը չի հայտնվել, «Ֆիյոնի խնդրանքով» 13 հազար եվրո գումար Է վճարել երկու կոստյումի համար:
Ավելի ուշ Ֆիյոնը հավաստել Է, որ իրոք երկու կոստյում Է նվեր ստացել «հին ընկերոջից»՝ ֆրանս-սենեգալյան ծագմամբ փաստաբան Ռոբեր Բուրժիից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



