Ֆրանսիացիների ավելի քան 40 տոկոսը չի որոշել նախագահական ընտրությունների իր թեկնածուին
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայում ընտրողների երեք քառորդը (74 տոկոսը) մտադիր Է քվեարկել երկրի նախագահի ընտրությունների առաջին փուլում, ընդ որում՝ 43 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե որ թեկնածուին Է աջակցելու: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Odoxa-ի հարցման տվյալները:
Վերջին ժամանակներս Ֆրանսիայում անցկացված հասարակական կարծիքի բազմաթիվ հարցումները ցուցադրում են համանման սցենար. ընտրությունների առաջին փուլում կհաղթեն «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը եւ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը: Ընդ որում երկրորդ փուլում Էկոնոմիկայի նախկին նախարարը վստահորեն հաղթում Է ծայրահեղ աջերի առաջնորդին:
Odoxa-ի հարցմանը, որն անցկացվել Է մարտի 22-23-ին, մասնակցել են Ֆրանսիայի 1005 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



