Bugatti-ն 39 հազար դոլար արժողությամբ հեծանիվ Է ներկայացրել
SOCIETYՖրանսիայի լյուքս ավտոմոբիլներ արտադրող Bugatti Automobiles ընկերությունը ներկայացրել Է 39 հազար դոլար արժողությամբ PG Bugatti Bike հեծանիվների սահմանափակ շարքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ասված Է ընկերության կայքում, հեծանիվներն աչքի են ընկնում աերոդինամիկական դիզայնով, ավելի քան 95 տոկոսով բաղկացած են ածխածնային մանրաթելից, ինչի շնորհիվ կշռում են 5 կիլոգրամից պակաս, եւ հանդերձված են ղեկի ավտոմատացման հատուկ համակարգով: Ընդամենը կթողարկվի 667 այդպիսի հեծանիվ:
Bugatti-ն, ինչպես եւ լյուքս դասի բազմաթիվ այլ մակնիշներ, ջանում Է ընդլայնել արտադրանքի տեսականին: Մասնավորապես, ավելի վաղ ընկերությունը հայտարարել Է Bugatti Niniette արագընթաց կատերի մշակման մասին, որի արժեքը շուրջ 3,25 միլիոն եվրո Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



