Ոստիկանությունը եւս երկու մարդ Է ձերբակալել Լոնդոնի ահաբեկչության գործով
INTERNATIONAL NEWSԲրիտանական ոստիկանությունը եւս երկու «կարեւոր ձերբակալություն» Է կատարել Լոնդոնի կենտրոնում կատարված հարձակման գործով: Այդպիսով՝ ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում ձերբակալված Է տասը մարդ, մի կին արդեն գրավով ազատ Է արձակվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լույս մարտի 24-ի գիշերը հարձակման զոհերի թիվը հասել Է չորսի, Լոնդոնի հիվանդանոցում մահացել Է ահաբեկչության հետեւանքով վիրավորվածներից եւս մեկը՝ 75-ամյա մի տղամարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր երեք զոհվածների մասին, որոնց թվում Էին մի ոստիկան, 40-ամյա մի կին եւ 50 տարեկան մի տղամարդ: Առնվազն 29 մարդ հայտնվել Է հիվանդանոցներում, նրանցից յոթը՝ ծանր վիճակում:
Նախօրյակին Լոնդոնի ոստիկանությունը հայտնեց ահաբեկչի անունը: Նա Մեծ Բրիտանիայի 52-ամյա բնակիչ Խալիդ Մասուդն Է, որն սպանվել Է հարձակման ընթացքում:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարձակումն իրականացվել Է երկու փուլով: Նախ ահաբեկիչը ավտոմեքենայով Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդներին, իսկ այնուհետեւ, դանակներով զինված, մի խումբ ոստիկաննների վրա Է հարձակվել խորհրդարանի շենքի մոտ: Ավելի ուշ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



