Bulgari-ն ներկայացրել Է աշխարհում ամենաբարակ ավտոմատ ժամացույցները
SOCIETY Հռոմի Bulgari ժամացուցույցների եւ ոսկերչական իրերի տունը BaselWorld 2017-ում ներկայացրել Է տղամարդկանց համար նախատեսված Octo Finissimo Automatic նոր մոդելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բազելից հայտնել Է «Լենտա.ռու»-ի թղթակիցը:
Ներկայում դրանք աշխարհում ամենաբարակ ավտոմատ ժամացույցներն են: Դրանց հաստությունը 5,15 միլիմետր Է, ընդ որում՝ BVL 138 տրամաչափի մեխանիզմի հաստությունը՝ պլատինե միկրոռոտորով, ընդամենը 2,23 միլիմետր Է: Ինչպես նշել Է Bulgari տան ժամացույցների ստորաբաժանման ղեկավար Ֆաբրիցիո Բոնամասա Ստիգլիանին, Octo Finissimo Automatic-ի կորպուսը եւ թեւնոցը պատրաստված են տիտանից:
Սպասվում Է, որ նոր ժամացույցների արժեքը կկազմի մոտավորապես 14 հազար շվեյցարական ֆրանկ:
Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել Է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում Էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:
Ընկերությունը մասնագիտանում Է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր Է ու դրանց կառավարիչը:
Օրերս Bulgari-ն զարդերի թողարկման Եվրոպայի խոշորագույն ֆաբրիկան Է բացել Իտալիայի Պիեմոնտի տարածաշրջանում: 15 հազար քառակուսի մետր մակերեսով արտադրական համալիրում աշխատում են շուրջ 400 աշխատակիցներ, իսկ մինչեւ 2020 թվականը պլանավորվում Է հաստիքակազմը հասցնել 700 մարդու:
Համալիրը տեղավորվել Է Վալենցայի կոմունայում, որն ավանդաբար համարվում Է Իտալիայի ոսկերչական ճյուղի կենտրոնը: Սպասվում Է, որ նոր ֆաբրիկայում զարդեր կարտադրվեն Bulgari-ի ամենահայտնի հավաքածուների համար, ներառյալ B.zero1-ը, Serpenti-ն, Diva-ն, BVLGARI-BVLGARI-ին եւ Parentesi-ն:
1
Ucom Promotes Space Engineering Education
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
4
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years
5
Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia



