Ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում. Գոհար Հովհաննիսյանը՝ ծննդյան օրն ընտանիքից հեռու լինելու մասին
PHOTOԵրեկ ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը նշում էր ծննդյան 35-ամյակը, սակայն երգչուհին ստիպված էր այդ կարեւոր օրն անցկացնել ընտանիքից հեռու, որի պատճառների մասին պատմել է Life.panorama.am-ին:
«Ստացվեց այնպես, որ մեկ ամիս պետք է լինեմ Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ համերգային շրջագայություններով պետք է լինենք ՌԴ-ի 30 քաղաքներում: Արդյունքում ծննդյանս օրն էլ համընկավ այս օրերի հետ ու ստիպված եղա 35-ամյակս նշել բեմում ու ընկերներիս հետ»,- պատմեց Գոհարն ու շարունակեց.
«Ինչ խոսք, ընտանիքիս հանդեպ կարոտս մեծ է, բայց սա իմ աշխատանքն է եւ պարտքս է մեր ժողովրդական ու ազգային երգը որքան հնարավոր է շատ տարածել: Արվեստագետի կյանքը բարդ է եւ, միաժամանակ, նաեւ հետաքրքիր: Ճիշտ է՝ ընտանիքիցս հեռու եմ, բայց ջերմություն եւ էներգիա ստանում եմ իմ հանդիսատեսից: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ ապրածս տարիների ամենամեծ ձեռքբերումներս ընտանիքս է եւ ժողովրդի սերն իմ արվեստի նկատմամաբ: Ի դեպ՝ ինձ հետ են նաեւ Համլետ Գեւորգյանը, Դավիթ Զաքարյանը, Արկադի Դումիկյանը, իսկ Գոռ Մարտիրոսյանն ու Արթուր Հակոբյանն իրենց հրաշալի հումորով գունավորում են մեր համերգները»:
Գոհարը ծննդյան օրը եւս բեմում է անցկացրել.
«Ծննդյանս օրը եւս համերգ ունեինք Տուլա քաղաքում: Ողջ կյանքում կհիշեմ այս տարեդարձս, որ անցկացրի հանդիսատեսի եւ ընկերներիս հետ միասին: Շատ անակնկալներ ունեցա: Հաճելի նվեր էր նաեւ այն, որ ընկերուհիս միացավ մեզ ու միասին հետաքրքիր օր անցկացրինք: Չեմ կարող չխոսել նաեւ հանդիսատեսի ջերմության մասին, ովքեր ծննդյանս օրվա ամենամեծ նվերներն էին »,- հավելեց Գոհարը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին՝ ջերմ բարեմաղթանքների համար: