Մարկոս Պիզելլին պատրաստ է օգնելու ֆուտբոլի հավաքականին ղազախների դեմ խաղում
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ, հունական «Քսանթի»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին պատրաստ է օգնելու հավաքականին առաջիկա խաղում:
«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի 2016 լավագույն լավագույն ֆուտբոլիստների եռյակում եմ: Հայաստանի ազգային թիմը շատ կարևոր է ինձ համար: Սա նշանակում է, որ ես մի լավ բան արել եմ հավաքականի համար: Մարզավիճակս լավ է, ես էլ լավ եմ զգում: Հունական ակումբի մեկնարկային կազմում երբեմն չեմ լինում, սակայն լավ վիճակի համար ես առանձին մարզվում եմ: Մեր հավաքականին բարձր մակարդակ է պետք: Ես պատրաստ եմ ղազախների դեմ խաղին: Եթե մարզիչը որոշի, որ ես խաղամ, ապա կխաղամ: Ես ճանաչում եմ ղազախական ֆուտբոլը, սակայն հիմա նրանք հետևում եմ մեր ֆուտբոլիստների ամեն խաղի: ատ կարևոր չէ, որ խաղացել եմ այնտեղ, կարևորն այն է, որ մարզիչներն են ուսումնասիրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պիզելին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: