Մոսկվան չի պատրաստվում ամբողջովին խորասուզվել սիրիական հակամարտության մեջ. Պուտին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Մոսկվան չի պատրաստվում ամբողջովին խորասուզվել սիրիական հակամարտության մեջ, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:
«Մեր գործողություններն իրականացվելու են խստիվ սահմանված շրջանակներում: Նախեւառաջ մենք սիրիական բանակին աջակցելու ենք ահաբեկչական խմբավորումների դեմ նրա օրինական պայքարում, երկրորդ՝ աջակցությունը ցուցաբերվելու Է օդից՝ առանց ցամաքային գործողությունների մասնակցության»,-ասել Է Պուտինը կառավարության անդամների հետ սեպտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության ժամանակ:
Պետության ղեկավարի խոսքով՝ սիրիական հակամարտությունը տարբեր պատճառներ ունի, որոնք սրվել են դրսից բացահայտ միջամտության հետեւանքով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



