Հոսնի Մուբարաքը Կահիրեի հոսպիտալից տուն Է վերադարձել
SOCIETY Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մարտի 24-ին դուրս Է գրվել Կահիրեի Մաադիի շրջանի զինվորական հոսպիտալից եւ տուն վերադարձել վեց տարի կալանքի տակ գտնվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ալ-Մասրի ալ-Յաում» եգիպտական հրատարակությանը հայտնել Է նրա փաստաբան Ֆարիդ ադ Դիբը:
Վերջին տարիներին Մուբարաքը, որին միանգամից մի քանի մեղադրանք Էր առաջադրել, կալանքի տակ Էր գտնվում զինվորական հոսպիտալում: Մարտի սկզբին Եգիպտոսի վերաքննիչ դատարանը նախկին նախագահի նկատմամբ վերջնական արդարացնող վճիռ կայացրեց 2011 թվականի հունվարյան անկարգությունների ընթացքում ցուցարարների զոհվելուն մեղսակից լինելու մեղադրանքի գործով: Ավելի ուշ գլխավոր դատախազությունը համաձայնություն տվեց կալանքից նրան ազատելուն:
Ինչպես հայտարարել Է նրա փաստաբանը, վերջին օրերին 88-ամյա Մուբարաքը հոսպիտալում Էր մնում բացառապես բժշկական նկատառումներով եւ իրավունք ուներ ցանկացած պահի հեռանալ այնտեղից:
Տանը Մուբարաքին դիմավորել են նրա ընտանիքի բոլոր անդամները: «Նա ընտանիքի եւ ընկերների հետ միասին ճաշակել Է եգիպտական ավանդական կերակրատեսակներից մեկը»,-հավելել Է ադ Դիբը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



