Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Վճարում են այնքան, ինչքանի արժանի եմ». Սոնա Շահգելդյանը հարսանիքներին երգելու գների մասին

PHOTO

Երգչուհի Սոնա Շահգելդյանին վերջին տարիներին մրցանակաբաշխություններում չենք տեսնում։ Tert.am Life–ի հետ զրուցում երգչուհին նշեց, որ եթե առաջ վրդովվում էր, ապա հիմա անտարբեր է դարձել։

«Մրցանակաբաշխություններից առաջարկ չեմ ստացել։ Ճիշտն ասած, ինձ այդքան էլ չեն հետաքրքրում դրանք, քանի որ ես հիմա շատ զբաղված եմ։ Ունեմ համերգներ Հայաստանի մարզերում և արտերկրում։ Աշխատում եմ մի քանի երգերի վրա, որոնցից մի քանիսը կունենան տեսահոլովակ։ Ինձ համար այդ մրցանակաբաշխությունները կարևոր չեն։ Կյանքում ավելի կարևոր բաներ էլ կան։ Եթե առաջ նեղվում էի, ապա հիմա ուշադրություն չեմ դարձնում։ Իրանք ունեն մտածելու, ես իմ աշխատանքն անում եմ։ Շատ այլ լավ երգիչներ կան, որ իրենք էլ չեն մասնակցում։ Շատ մրցանակաբաշխությունների եմ մասնակցել ու հասկացել, որ դա այդքան էլ էական չէ»,– ասաց Սոնան։

Վերջինիս խոսքով`սիթքոմում ու ֆիլմերում նկարահանվելը երբեք չի խանգարել երգարվեստին։ Երգչուհին շարունակել է ստեղծագործել և ներկայացրել նոր երգեր։ «Պարտադիր չէ ամեն տարի նոր աշխատանք ներկայացնել, պետք է հանդիսատեսը քեզ կարոտի։ Չնայած, որ գրեթե ամեն տարի էլ աշխատել եմ»,– նշեց Սոնան։

Երգչուհին նշեց, որ երբևիցե ինչ–որ մեկի աջակցության կարիքը չի ունեցել. «Ինքս իմ աշխատանքով եմ գումար աշխատում։ Ոչ ոք ինձ չի օգնում, մայրս իմ պրոդյուսերն է, բայց ինքս եմ ամեն ինչ անում։ Ամուսինս օգնում է, բայց փոքրուց ինքնուրույն եմ եղել ու ամեն ինչ ինքս եմ արել։ Դրա կարիքը չունեմ, որ, կոպիտ ասած, առաջ տանի ինձ։ Բոլորն էլ վաստակում են գումարներ։ Ամեն մեկը նայած ինչպես։ Կարևորը ես տաղանդով ու շնորհքով եմ վաստակում»։

Երգչուհին չի հերքում, որ, ինչպես շատ երգիչ–երգչուհիներ, ինքն էլ է հարսանիքներին երգում։ «Բոլորն են հարսանիքներում երգում, ինչու պետք է չերգես, եթե գումար ես աշխատում։ Բոլորն էլ փողի կարիք ունեն։ Հարսանիքներում իմ հոնորարը տարբեր է։ Ինչքանի արժանի եմ, այնքան էլ վճարում են։ Տարբեր մարդկանց համար տարբեր գներով եմ երգում, քանի որ կան ծանոթ, հարազատ մարդիկ։ Կարևորը երգում եմ կենդանի ձայնով ու չեմ խաբում մարդկանց։ Ամեն հարսանիքի չեմ երգի։ Առաջնային հաշվի եմ առնում մարդկային որակը։ Այդ պարագայում կապ չունի, թե որքան են պատրաստվում վճարել։ Մեկ կամ երկու դեպք է եղել, որ հրաժարվել եմ երգել»,–նշեց Սոնան։

Երգչուհին նշեց, որ հաճախ հրաժարվում է ինչ–որ առաջարկներից որդուն խնամելու համար։ Նրա խոսքով` ցանկանում է երկրորդ երեխան ունենալ. «Երկրորդ բալիկ, անպայման, կունենամ, բայց Աստծո կամոք, քանի որ շատ դժվար է աշխատանքը համատեղել ընտանիքի հետ։ Առաջնահերթ իմ երեխան է։ Հանուն իրա ինձ շատ տեղերից եմ զրկել։ Մեր կյանքում երեխան ամենակարևորն է»։

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards