Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Հորոսկոպի նշանների ընդհանուր բնութագիրը

LIFE

Խոյ

Կենդանապերպի այս նշանի տակ ծնված մարդն ավյունոտ է, դյուրագրգիռ, պատվասեր և համառ: Իր ասածը պնդելու ցանկությունը կարող է փոխվել բռնակալության: Դժվար է տեղի տալիս ուրիշի կամքին, իսկ կրքերի թեժությունը սահման չի ճանաչում, գործունյա խելքը մղում է առաջ՝ չվախենալով խոչընդոտներից:

Ցուլ

Հաղթանակի է հասնում աշխատասիրության և արտասովոր համբերատարության շնորհիվ: Չափազանց համառ է: Կիսատ չի թողնում մտածած գործերը: Հազվադեպ է խորհուրդը ընդունում և կարող է հանկարծ գործել շեշտակի ու վճռական: Նրան դժվար է հունից հանել, բայց նրա զայրույթը երկարատև է, չի մոռանում վիրավորանքները: Հետաքրքրասեր է ու արդարամիտ: Ուժեղ կամք ունի, դյուրընտել ու մտերմունակ է, հայացքները՝ պահպանողական, խանդոտ:

Երկվորյակներ

Կենդանակերպի առավել փոփոխական նշանն է: Այս համաստեղության տակ ծնված մարդիկ ինտելեկտուալ են, հաճախ գրական օժտվածություն են ունենում, հեշտ են գրում և ձեռք բերում տարաբնույթ հմտություններ և ունակություններ: Նրանք հմայիչ են, սիրում են թեթևակի սիրախաղեր անել, հեշտ են հաղթանակների հասնում, բայց ընտանեկան կյանքը նրանց համար ծանր բեռ է: Նրանց էության թվացյալ հակասությունները պատրանքային են, պարզապես չեն կարողանում տանել միօրինակությունը:

Խեցգետին

Հավատարիմ ու նվիրված է սիրո մեջ և ընտանեկան կյանքում: Ընտանիքում նրանք գտնում են բարեհարմարություն և ինքնարտահայտում: Զգացական են, հեշտ խոցվող, ավելի շատ գերադասում են տալ, քան վերցնել: Աշխատանքում ազնիվ ու հուսալի են: Չեն սիրում նորամուծություններ, պահպանում են բազմաթիվ պայմանավորվածույուններ: Միստիցիզմի հասնող սրված ինտուիցիա ունեն, բայց թաքցնում են դա, քանզի չեն սիրում աչքի ընկնել ամբոխի մեջ:

Առյուծ

Իհարկե, ոչ բոլորն են կոչված ղեկավարելու կայսրություն և աշխարհ, բայց այս նշանի տակ ծնվածները լիդերության ամենամեծ հնարավորությունն ունեն: Առյուծները կոչված են ոչ միայն կառավարելու, այլև սիրելու: Նրանք խորապես դժբախտ են, երբ իրենց առջև չեն խոնարհվում: Նրանք բարի և վեհանձն են, անկեղծ՝ իրենց մղումներում: Աշխարհն Առյուծների համար հսկայական բեռ է, նրանք հաճախ դրամատիկական տաղանդ են ունենում:

Կույս

Բարեկիրթ է, ուշադիր ու դիտունակ, տրամաբանորեն մտածելու կարողություն ունի: Կույսերն անալիտիկ խելքի տեր են: Կույսի նշանաբանն է. «Եթե արժե ինչ-որ բան անել, ապա միայն լավը»: Հարգում ու գնահատում է խորագիտությունը, ունի բազմակողմանի հետաքրքրություններ: Չափազանց բարձր է «նշանակալիության» չափանիշը, մշտապես ձգտում է կատարելության: Այս նշանի տակ ծնված բազմաթիվ մարդիկ մեծ արդյունքների են հասնում ընտրած բնագավառում:

Կշեռք

Այս նշանի տակ ծնված մարդկանց կյանքը կառավարում է գեղեցկության, ներդաշնակության և արդարության զգացումը: Նրբազգացության, մեծահոգության և հավասարակշռվածության շնորհիվ նրանք մշտապես գտնվում են մարդկանց շրջապատում: Հազվադեպ են թշնամիներ ունենում և մեծ ազդեցություն են թողնում շրջապատի մարդկանց վրա: Պատասխանատվության զգացում ունեն, օժտված են լավ, գործնական հատկանիշներով:

Կարիճ

Ծայրահեղությունների ու հակասությունների էություն: Կենդանակերպի համաստեղությունների շարքում առավել ուժեղն է: Անխիղճ ու կրքոտ է: Նրան կարելի է սիրել և ատել: Կարիճների համար խոչընդոտներ չկան: Նրանք անալիտիկներ են և միաժամանակ նուրբ ինտուիցիա ունեն: Եռանդուն են, գրեթե միշտ ձգտում են հաջողության: Սարկաստիկ են և ունեն կյանքի խորը, համարյա միստիկ ըմբռնում: Հաճախ նշաակալի հաջողությունների են հասնում: Կարիճը նախագահական նշան է. ԱՄՆ մի շարք նախագահներ, այդ թվում՝ Ռուզվելտը, ծնվել են այս նշանի տակ:

Աղեղնավոր

Ուղղամիտ, անկեղծ, հմայիչ մարդիկ են: Այս նշանի տակ ծնվածները բոլորից սիրված են լինում: Ատում են ամեն տեսակի սահմանափակումները, անկախ են: Սիրում են ճանապարհորդել, կարդալ, եռանդուն են։ Ակտիվ են, մեծ հաջողությունների են հասնում աշխատանքում:

Այծեղջյուր

Գործնական և ճշտապահ է: Աշխատանքային հաջողությունների է հասնում բոլոր նշանակումների դեպքում: Պատվախնդիր է: Նրան հաճախ մեղադրում են սառնության մեջ, իրականում նա սիրում է խորը, բայց դժվարությամբ է արտահայտում իր զգացմունքները: Այծեղջյուրներն ազնիվ են, պարզ, հավատարիմ ու հուսալի, ինչպես հողն ինքը:

Ջրհոս

Հանճարների նշանն է: Աստվածացնում են արդարությունը, լայն հետաքրքրություններ ունեն, երբեք ոչ մեկի չեն նյարդայնացնում: Նրանց գաղափարները սրամիտ են, սուր խելքի տեր են:

Ձկներ

Բարձր զարգացած ինտուիցիա ունեն՝ կյանքի հանդեպ սպիրիտուալ մոտեցմամբ: Երկակի (հակասական) էություններ են՝ մի կողմից ազնիվ և աշխատասեր են, մեթոդիկ, մյուս կողմից՝ երազկոտ ու տպավորվող: Իդեալիստներ են, փնտրում են ներդաշնակություն, գեղեցկություն և խաղաղություն: Հասկանալով, որ կյանքը հեռու է կատարելությունից, խորը հիասթափություն են ապրում: Նախընտրում են մենությունն ու հայեցողությունը: Ձկների համար նյութական արժեքները ոչինչ են հոգևոր արժեքների համեմատությամբ: Նախապատվություն են տալիս հնին, քաջ հայտնիին, չեն սիրում նորամուծություններ և փոփոխություններ:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns