Երեխային պետք չէ պատժել ծեծի միջոցով
LIFEՄասնագետների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց կեսը եւ տղամարդկանց մեկ երրորդը կարծում են, որ իրենց երեխաներին երբեմն «լավ ծեծ» է անհրաժեշտ:

Որոշները ենթադրում են, որ ծնողական ջերմությունն ու սերը կարող են հարթել մարմնական պատժի բացասական հետեւանքները: Բայց դա այդպես չէ:

Գիտնականները պարզել են, որ չի կարելի երեխայի վրա ձեռք բարձրացնել, քանի որ այդ բացասաբար է ազդում նրա ուղեղի վրա: Խոսքը ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիոլոգիական հետեւանքների մասին է:

Ավելի վաղ հետազոտողները պարզել էին, որ մարմնական խիստ պատիժն ազդում է երեխայի ուղեղի զարգացման վրա: Մարմնական խիստ պատիժ ասելով մասնագետները նկատի են ունեցել երեք տարի շարունակ ամսական գոնե մեկ անգամ գոտու կամ ձեռքի տակ եղած այլ առարկաների օգտագործմամբ ծեծը:

Պարբերաբար նման պատժի ենթարկվող երեխաների մոտ ուղեղի հատվածում ավելի քիչ մոխրագույն նյութ կա, որը կապված է դեպրեսիայի, թմրամոլության եւ հոգեբանական այլ խախտումների հետ: Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տվել, որ ամիսը նվազագույնը 2 անգամ 3 տարեկան երեխային մարմնական պատիժ հասցնելու պարագայում բարձրացնում են նրա ագրեսիայի մակարդակը 5 տարեկանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



