Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես են համբուրվում կենդանակերպի տարբեր նշանները

LIFE

style.news.am-ը գրում է.

Խոյ

Խոյը հաճախ պոռթկուն որոշումների, գործողությունների և հարաբերությունների  մեջ է, ինչը նրան կրքոտ հաբույրների սիրահար է դարձնում։ Խոյը կարող է գրկել և համբուրել Ձեզ փողոցի մեջտեղում, անծանոթ մարդկանց մոտ։ Նա չի ամաչում և չի մտահոգվում ուրիշների կարծիքի մասին։ Խոյի հետ համբույրը զգացմունքային է և կրակոտ։

Ցուլ

Ցուլը շատ տպավորվող է և գործի է դնում իր զգայարանները։ Նա ոչ միայն համբուրում է, այլեւ դիպչում Ձեզ եւ վայելում Ձեր բույրը։ Ցուլը սիրում է գրկել և հաբուրվել դանդաղ և քնքուշ։ Ագրեսիա նրա կողմից Դուք հաստատ չեք տեսնի։

Երկվորյակներ

Եթե Դուք Երկվորյակ եք , ապա կենսուրախ և կոկետ անձնավորություն եք։ Դուք սիրում եք հաճույք ստանալ, հետաքրքրասեր եք, համարձակ և չարաճճի։ Երկվորյակներն ատում են միապաղաղությունն ու ձանձրույթը, հատկապես՝  համբուրվելու ժամանակ։ Նրանք սեքսուալ են և էներգիայով լի։ Եթե ցանկանան, որ համբուրեք իրենց, անպայման կասեն դրա մասին՝ նույնիսկ չեն վարանի նշել, թե ինչպես պետք է դա  անել։ 

Խեցգետին

Երբեմն Խեցգետինը դաժան և ոչ զգացմուքային կարող է թվալ, սակայն իրականում նա շատ նուրբ է և զգացմունքային, և դա արտահայտում է համբույրի միջոցով։ Խեցգետնի հետ ինտիմ ակնթարթները հնարավորություն են տալիս բացահայտել նրա հոգին։ Խեցգետինը ջերմությամբ է լցված զուգընկերոջ նկատմամբ, իսկ նրա համբույրները խորը, զգայուն և քնքուշ են։ 

Առյուծ

 Առյուծը սիրում է լինեն ուշադրության կենտրոնում, այնպես որ՝ հրապարակայնորեն համբուրվելը նրա համար խնդիր չէ։ Առյուծը լավատես է  և սեքսուալ, իսկ համբույրները կրքոտ, երբեմն էլ՝ հանդգնությամբ ու միտումնավոր անփութությամբ լի են։

Կույս

Կույսը հոգատար և ուշադիր է սիրելիի նկատմամբ, հետևաբար՝ փորձում է ոչ միայն ստանալ, այլ նաև լսել  և կատարել նրա ցանկություններն ու պահաջները։ Կույսին հատուկ են նրբազգացությունն ու ճկունությունը։ Պերֆեկցիոնիզմով «ծանրաբեռնված» այս էակների համբույրները կոկիկ են, որակյալ և մանրակրկիտ։

Կշեռք

Կշեռքը ռոմանտիկ համբույրի  գեղեցկությունը պաշտող նշան է։
Նա համբուրվելիս ոչ միայն մտածում է իր զգացողությունների մասին, այլ նաև պատկերացնում է այն՝ համարելով այս տեսարանը շքեղ և հուզիչ։ Նա պաշտում է կրքոտ համբույրները, կրքոտ գրկախառնությունները  և սիրային տեսարանները ֆիլմերում։ Կշեռքը ցանկանում է գլխապտույտի հասցնել իր սիրելիին, հետևաբար՝ նրա համբույրները քնքուշ են, ռոմանտիկ և նուրբ։

Կարիճ

Կարիճի համբույրը սերտ կապված է նրա էրոտիկ էության հետ. դա ցանկասիրությունն է և գայթակղությունը։ Այս նշանը աներևակայելի  կրքոտ է  կյանքի բոլոր ասպեկտներում, հատկապես, երբ գործը հասնում է սիրային մտերմությանը։ Որպես կանոն, Կարիճն առաջին քայլն է անում և դառնում իշխող, իսկ երբեմն նա ունակ է նույնիսկ փոքր-ինչ ագրեսիվ և կոպիտ լինել։

Աղեղնավոր

Արկածախնդիր Աղեղնավորը զվարճություն և ուրախություն է սիրում։ Նա լավատես է, պոզիտիվ և եռանդուն։ Նա պարզապես ուզում է, որ սիրելին իրեն թեթև ու երջանիկ զգա իր կողքին, հետևաբար՝ Աղեղնավորը շռայլում է թե հաճոյախոսությունները, և թե համբույրները։ Ի դեպ, մեկ համբույրը նրան բավական չէ՝ նրան հարկավոր է սիրո և քնքշության մի օվկիանոս և բազմազան զգացողություններ։

Այծեղջյուր

Նրանք հավակնոտ են , աշխատասեր, նպատակասլաց և կազմակերպված։ Նրանց հատուկ չեն չպլանավորված համբույրներն ու գրկախառնությունները։ Այս նշանը սիրում է համբուրվել կանոններին համաձայն։ Նա համբույրի գիտակ է և հեշտությամբ է համապատասխան զուգընկեր ընտրում։ Եթե սկսում է համբուրվել, անում է դա շատ որակով և նրբանկատ՝ ինչպես որ հարկն է։

Ջրհոս

Ջրհոսը բաց և արկածախնդիր անձնավորություն է։ Այս մարդկանց հատուկ չէ մտածել բոլորի նման, և երբ գործը հասնում է համբույրին, Ջրհոսը չի վախենում անել առաջին քայլը, իսկ նրա կրքոտ համբույրները հիշվում են ընդմիշտ։

Ձկներ

Որոշ մարդիկ նախընտրում են ակնթարթային՝ գրեթե աննկատ կամ սրընթաց, կրքոտ համբույրները, բայց Ձկներին դա բացարձակ չի վերաբերվում։ Նրանք նախընտրում են գրկախառնվել և համբուրվել երկար և ռոմատիկ։ Փաստորեն, գրկախառնությունն ու համբույրը նրանց համար  երկարատև և կրքոտ մի գործընթաց է։

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns