Ատոմակայանը սնուցող Սեւջուր գետի ջրի որակը վատթարացել է
SOCIETYՀայկական ատոմային էլեկտրակայանը սնուցող Սեւջուր գետի ջրի քիմիական որակը վատթարացել է: Այս մասին վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, հաղորդում է «ԷկոԼուրը»:
2017 թվականի առաջին տվյալներով` Սեւջուր գետի ջրի ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն գրանցվել է Ռանչպար գյուղից ներքեւ ընկած հատվածում: Նույն ՊՈԱԿ-ի 2016 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ Ռանչպարից ներքեւ գետի ջուրը գնահատվել էր «միջակ» որակի: Ընդամենը 1 ամսվա ընթացքում գետի ջրի որակը կտրուկ վատացել է՝ 3-րդ դասից հասնելով 5-րդ՝ ամենավատ դասի:
Ըստ ՊՈԱԿ-ի տեղեկանքի` գետի ջրի բացասական որակը 2017-ին պայմանավորված է եղել բորի եւ սուլֆատ իոնների պարունակությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



