15 տարի անց հայտնաբերվել է սպանության մեղադրանքով հետախուզվող քաղաքացին
SOCIETYՈստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 11.12.2016թ. ՌԴ Կազան քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ ս/թ. մարտի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Սոկրատ Մանուկյանը։
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, վերջինս 2002թ. հուլիսի 20-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը) հանցագործություն կատարելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ս. Մանուկյանը հանձնվել է Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



