Էջմիածնում ատրճանակով սպառնացել են «ՕՐՕ»-ի շտաբի աշխատակցին
SOCIETYԵրեկ գիշեր Էջմիածնում սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակիցներից մեկին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:
«Էջմիածնում մի քանի օր շարունակ առանց պետհամարանիշի մեքենան հետապնդել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աշխատակիցներին: Երեկ գիշեր մի երիտասարդ մոտեցել է կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին ու ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել են ու զգուշացրել, որ չաշխատի ՕՐՕ-ի համար»,- ասաց նա:
Այս առնչությամբ Tert.am–ը պարզաբանում խնդրեց Ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից հայտնեցին, որ նման բովանդակությամբ ահազանգ ունեն.«Կա հաղորդում, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



