Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամին ատրճանակով սպառնալու վերաբերյալ
SOCIETYՈստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակցին ատրճանակով սպառնալու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ դեպքի հանգամանքները պարզվում են:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը հայտնել է, որ Էջմիածնում անհայտ անձը ատրճանակով սպառնացել է դաշինքի շտաբի աշխատակցին ու հորդորել հեռու մնալ ընտրական գործընթացից: Ըստ Արեգնազ Մանուկյանի` անհայտ անձը կտրել է դաշինքի շտաբի աշխատակցի մեքենայի ճանապարհը, նստել նրա մեքենան, զենքը պահել նրա գլխին ու հորդորել է չաջակցել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին ու ընդհանրապես հեռու մնալ ընտրական գործընթացից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



