Սիրուշոյի գեղեցիկ իլյուստրացիան` նկարչուհի Մեստ Շմավոնյանի կողմից
PHOTOԻլյուստրատոր Մետաքսյա (Մեստ) Շմավոնյանի աշխատանքներին NEWS.am STYLE-ը բազմիցս անդրադարձել է: Նկարչուհու ստեղծագործություններում գերակշռում են հայ եւ արտասահմանցի աստղերի դիմանկարները:

Այս անգամ Մեստը ոգեշնչվել է Սիրուշոյի նոր լուսանկարներից` դրանցից մեկը վերածելով գեղեցիկ իլյուստրացիայի:


Իլյուստրատորն իր աշխատանքը տեղադրել է Instagram-ում.
«Հուսով եմ` ձեզ դուր կգա»,-գրել է նա:
Դատելով լուսանկարի հավանությունների քանակից` կարելի է ենթադրել, որ նրա աշխատանքն, իսկապես, դուր է եկել նրա հետեւորդներին, իսկ, ահա, Սիրուշոն դեռ չի արտահայտել իր կարծիքը…
Մեստի իլյուստրացիաներում կտեսնեք նաեւ Արփի Գաբրիելյանին, Իվետա Մուկուչյանին, Ադրիանա Գալստյանին, Մենչին, Քիմ Քարդաշյանին եւ շատ ուրիշ հայտնի աստղերի:





Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



