Մարինա Գրեգը երկարաժամկետ մեկնել է Հայաստանից` մայրիկի առողջական խնդիրների պատճառով
LIFETert.am Life-ը գրում է
Հաղորդավարուհի Մարինա Գրեգը մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանում չէ։ Մարինան մեկնել է Վիեննա` մայրիկի մոտ, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի։ Tert.am Life-ի հետ զրույցում Մարինան խոսել է մայրիկի ներկայիս վիճակի, էկրաններից երկարաժամկետ բացակայելու և այժմյան զբաղմունքների մասին։
«Մեկ ամսից ավելի է, ինչ Երևանում չեմ, սակայն տպավորություն է, թե 2 տարի է անցել։ Մեկնմանս պատճառը մայրիկիս առողջական խնդիրն էր։ Նա ոտքի բարդ վիրահատություն ունեցավ և խնամքի կարիք ուներ։ Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, Վիեննա եմ հասել վիրահատության նախորդ օրը, երբ նա արդեն հիվանդանոցում էր։ Փառք Աստծո, վիրահատությունը հաջող անցավ, ուղղակի ժամանակ կպահանջվի, որպեսզի նա անցնի բնականոն կյանքին և կարողանա ինքնուրույն քայլել»,– պատմեց Մարինան։
Նա նշեց, որ բարդ է թեկուզ ժամանակավոր թողնել սիրած գործը, որն արդեն ապրելակերպ է դարձել, սակայն երբ խոսքը հարազատներին է վերաբերում, ավելի կարևոր ոչինչ չկա:

Շարունակությունը՝ այստեղ
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



