Ուշադրություն`մայրիկներին
PHOTOՈւշադրություն`մայրիկներին Մասնագետները խորհուրդ են տալիս նորածին եւ մանկահասակ տարիքի երեխաներին ծնողների կողքին քնեցնել, քանի որ դա նրանց ապահովության զգացողություն եւ հանգիստ է պարգեւում։
Սակայն որոշակի տարիքից հետո երեխաները պետք է սեփական սենյակներում քնեն: Շատ մայրիկների տանջում է այն հարցը, թե ո՞րն է այդ տարիքը։ Հստակ պատասխան այս հարցին չկա, քանի որ երեխաները տարբեր են, եւ նմանատիպ հարցերում անհատական մոտեցման կարիք ունեն։
Մասնագետները խորհուրդ են տալիս քանի դեռ երեխան գիշերային քնի հետ կապված դժվարություններ եւ խնդիրներ է ունենում, ցանկալի է, որ ծնողների խողքին մնա։ Սակայն հիշյալ խնդիրներին պետք է մինչեւ փոքրիկի 3-4 տարեկան դառնալը լուծում գտնել, քանի որ հենց այդ տարիքից, մասնագետի կարծիքով, երեխային արժե առանձին սենյակ տեղափոխել։
Ցանկալի է, որ երեխան անձնական տարածք ունենա: Սեփական սենյակում բնակվող երեխան ավելի ինքնուրույն, հավաքված, կազմակերպված ու անկախ է դառնում: Եթե երեխան 3-4 տարեկանից առանձին սենյակում քնի, դա կարող է նաեւ ծնողների սեռական կյանքի վրա դրականորեն անդրադառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: