Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ չպետք է բացառել. Մարիամ Ադամյան

LIFE
Life.panorama.am-ը դերասանուհի Մարիամ Ադամյանի հետ զրուցել է աշխատանքային ծրագրերի եւ «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման մասին:
 
«Այժմ նկարահանվում եմ «Շանթ» հեռուստաընկերության  «Օտարը» հեռուստասերիալում: Այստեղ հենց սկզբից չեմ երեւում, հայտնվելու եմ հետաքրքիր իրավիճակում, որը անակնկալ կլինի: Մարմնավորում եմ ինձ համար շահեկան մի կերպար, որն ունի հետաքրքիր գույներ ու խաղալն ինձ հաճելի է: Նա դրական հերոսուհի է, բայց ինչպես հատուկ է հայկական սերիալներին` չես իմանա, թե արդյոք հերոսդ մինչեւ նախագծի ավարտը դրական կմնա»,- նշեց Մարիամը:
«Շանթ» հեռուստաընկերության անձնակազմը Մարիամ Ադամյանի համար արդեն հարազատ է դարձել, քանի որ գրեթե նույն խմբի հետ աշխատել է «Թաքնված սեր» հեռուստասերիալում: Իր խոսքով` «Շանթի» հետ աշխատելու ընթացքում իր կարեւոր ձեռքբերումը նոր ընկերուհի ունենալն է.
 
«Մեզ մոտ հիմնականում աշխատանքային գործընթաց է: Բոլորն էլ միտված են աշխատանքին ու ինքս գործից դուրս այնքան էլ մեծ շփում չունեմ խմբի հետ: Միաժամանակ, ինձ այստեղ շատ հարմարավետ եմ զգում, քանի որ բոլորն էլ իրենց գործը լավ են հասկանում եւ ունեն նպատակ` լավ արդյունք ունենալ: Այս թիմի հետ աշխատելն ինձ հնարավորություն տվեց ունենալու դերասանուհի Գայանե Բալյանին, ով արդեն իմ մտերիմ ընկերուհին է: Մենք իրար շատ լավ ենք հասկանում ու միասին միշտ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում: Ի դեպ` «Օտարը» հեռուստասերիալում նրա հետ կրկին համատեղ տեսարաններ ունենք»,- նկատեց նա:
Մարիամ Ադամյանի համար կարեւոր իրադարձություն էր վերջերս Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Սերը տարիք չի հարցնում» ներկայացմանը մասնակցելը: Խոսելով թատրոնային գործունեության մասին` դերասանուհին պատմեց երազանքների թատրոնում հայտնվելու եւ սպասված ներկայացման մասին.
 
«Դրամատիկական թատրոնում ժամանակ առ ժամանակ քննություն է հայտարարվում, որի ժամանակ կարող ես հայտ ներկայացնել ու փորձել ուժերդ այս թատրոն մուտք գործելու համար, ինչը եւ ես արեցի: Այս թատրոնն իսկապես երազանքի նման մի բան է շատ դերասաների համար: Ինձ համար էլ սա միակ թատրոնն էր, որտեղ ուզում էի աշխատել: Իսկապես իմ բախտը բերեց, ինչի համար շատ շնորհակալ եմ: Առանձնահատուկ շնորհակալ եմ Հրաչյա Հարությունյանին, ով վստահեց ինձ ներկայանալ իր ներկայացման մեջ»,- պատմեց Մարիամն ու խոսեց «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման մասին, որի պրեմիերան կայացավ բոլորովին վերջերս.
«Դրամատիկական թատրոնում որպես ներմուծված դերասանուհի խաղում եմ «Ախ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» ներկայացման մեջ: Իսկ «Սերը տարիք չի հարցնում»-ն առաջին ներկայացումն էր, որն ի սկզբանե նաեւ իմ վրա էր կառուցվել: «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման իմ հերոսուհուն անմիջապես սիրեցի: Նա հետաքրքիր է, անկաշկանդ, ով չի ամաչում, որ սիրում է իրենից տարիքով մեծ տղամարդու, նա չի կաշկանդվում իր սիրո մասին խոսելուց, իսկ դա մեծ առավելություն է մարդու համար: Սիրում եմ, երբ իմ հերոսն ամբողջությամբ բաց է ինձ համար` ես գիտեմ իր բնավորությունն ու դա շատ հեշտ է դարձնում իմ մեջ նրա կերտումը: Պետք է ասեմ, որ պարոն Հարությունյանի հետ աշխատելը մեծ հաճույք է: Մի ուրիշ զգացողություն է, երբ տեսնում ես, որ քեզ համար սրտացավ են, մտահոգ եւ ուրախանում են քո հաջողություններով, ինչը արեց Հրաչյա Հարությունյանը: Հիմա էլ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ ենք այս ներկայացումը կրկին խաղալու»,- հավելեց դերասանուհին:
 
Մեր նկատառմանը, թե Մարիամ Ադամյանը համաձա՞յն է այն մտքի հետ, որ սերը տարիք չի հարցնում եւ արդյոք նա պատրաստ կլինի իրենց շատ մեծ տարիքով տղամարդու սիրել, երիտասարդ դերասանուհին պատասխանեց.
«Հիմա ասում եմ, որ հազիվ թե ինձ հետ նման բան լինի, ինքս ուղղակի չեմ պատկերացնում դա, բայց եւ իմ կյանքն ինձ ապացուցել է, որ ոչինչ  չպետք է բացառել: Կյանքումս շատ բաներ եմ ասել` ինձ հետ երբեք նման բան չի լինի, որոնք վերջին մեկ տարում եղան, այնպես որ փորձում եմ ոչինչ չբացառել ու չպլանավորել: Հատկապես սերն այնպիսի բան է, որ ոչ մեկ չգիտի, թե երբ այն կզգաս եւ ում հանդեպ»:
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns