Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ռեստորանային տեսուչը գաղտնի այցելելում է քաղաքի ռեստորանները. այս անգամ հերթը La Bohème-ինն էր

LIFE

Blognews.am-ը գրում է՝

 Այն ժամանակ Մոնմարտում ծաղկում էր յասամանը, հենց մեր պատուհանների տակ, եվ մեր համեստ սենյակը, որը մեզ որպես բույն էր ծառայում, շատ անհրապույր էր: Բայց հենց այստեղ մենք հանդիպեցինք, ես հարուստ չէի, իսկ դու իմ մերկ բնորդուհին էիր: La Bohème, La Bohème, դա նշանակում էր լինել երջանիկ, La Bohème, La Bohème, մենք ուտում էինք երկու օրվա մեջ մեկ անգամ… (Հատված Շարլ Ազնավուրի La Bohème երգից)

     Բոհեմը այսօրվա Չեխիայի տարածքում գտնվող տարածք է, որտեղ շատ գնչուներ էին ապրում: Եվ հենց այս բառն առաջին անգամ օգտագործեց Անրի Մյուրժեն իր՝ «Դրվագներ բոհեմական կյանքից» գրքում, որպեսզի բնութագրի 19-րդ դարի անհոգ,  չկանոնավորված, էքսցենտրիկ, ինչ-որ տեղ գնչուական կյանքի ոճը, որը վարում էին նկարիչները, թատերական, գրական գործիչները, արվեստի մարդիկ:

Եվ որպեսզի փորձենք պարզել, թե արդյոք Երևանի բոհեմը հավաքվում է քաղաքի սրտում գործող համանուն սրճարանում, և ավելի խորը պատկերացոմ կազմենք նրանց խոհանոցի մասին, որոշեցի այցելել և տալ իմ գնահատականը:

Եվ այսպես՝ տեսուչը նստում է սեղանի շուրջ:

Սպասարկումը մեկ երրորդ բարեհամբույր էր. ասել է թե՝ այդ պահին սրահում աշխատող երեք մատուցողներից բարեհամբույր էր միայն մեկը: Բացի դրսնից՝ երեքն էլ տարբեր համազգեստ էին կրում, ընդ որում՝ նրանցից մեկն (ով տեսանյութում կբարձրացնի գդալը, տես ներքևում) ընդհանրապես առօրյա հագուստով էր:

Մենյուն կազմված էր եվրոպական խոհանոցի ուտեստներից, գերակշռում էր իտալական խոհանոցը:

Պատվիրեցինք Կարբոնարա (պաստա), Կապրեզե (աղցան), սաղմոնի սթեյք՝ բրնձով, և տավարի սթեյք՝ կարտոֆիլով: Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով )

ԿապրեզեProcessed with VSCO with hb1 preset

Կապրեզեն շատ համեղ էր: Ընդունված է կապրեզեում ունենալ նաև կանաչ ռեհան, որպեսզի բոլոր բաղադրիչները միասին ստանան Իտալիայի դրոշի գույները՝ կանաչ (կանաչ ռեհան), սպիտակ (մոցառելա), կարմիր (լոլիկ), բայց առանց դրա էլ աղցանը շատ համեղ էր ստացվել շնորհիվ հասունացած հայկական լոլիկի, նուրբ մոցառելայի և պեստո սոուսի:

ԿարբոնարաProcessed with VSCO with hb1 preset

Եփված էր ճիշտ: Ինչպես սիրում են իտալացիները, 5 րոպե, որպեսզի սպագետտին պահպանի ձգությունը: Բայց որպես բեկոն օգտագործված էր խոզի վզի մասը (шейка ասվածը, որը վաճառվում է քաղաքի խանութներում): Իտալացիները պատրաստում են իրենց ֆիրմային պանչետտայով, որը խոզի փորի մասն է, իսկ հռոմեացիները սիրում են գուանչիալեով, որը խոզի թուշն է: Ընդհանուր գնահատականը 7/10-ից, այսինքն՝ համեղ է, բայց այնպիսին չէ, ինչպես պետք է լինի, չի հիացնում, բայց համեղ է:

Սթեյք

Processed with VSCO with hb1 preset

Ես պատվիրել եմ Ribeye, իսկ եփվածության աստիճանը` Medium Rare: Բերեցին այն, ինչ բերեցին:

Սա մսի եփման աստիճանների մեջ կողմնորոշվելու համար ուղեցույց՝

Untitled-1

Իսկ սա այն, ինչ բերեցին: Մոտավորապես՝ Medium well

Processed with VSCO with hb1 preset

Անիմաստ է բողոքել, որ միսը չափից շատ էր եփված, որովհետև սթեյքի հաստությունը հիմնականում լինում է 3-4 սմ, իսկ մատուցված սթեյքը մոտ 1 սմ հաստություն ուներ. այս դեպքում անհնար է մի մասը եփել, մի մասը հում թողնել:

Փորձեմ բացատրել, թե ինչու են սթեյքն  այդքան բարակ պատրաստում: Բանն այն էր, որ նման սրճարաններում/ռեստորաններում սթեյքը հազվադեպ պատվիրվող կերակուր է, և ի տարբերություն պրոֆեսիոնալ սթեյքհաուսների, որտեղ բերված միսը արագ պատրաստում, մատուցում են, այստեղ ստիպվսած են պահել սառցարաններում, որպեսզի չփչանա: Նրանք ստիպված են հալեցնել սառած միսը, նոր՝ տապակել, և որպեսզի հաճախորդը երկար չսպասի, ընտրել են բարակ միս օգտագործելու տարբերակը (բարակ միսն ավելի արագ է հալչում և պատրաստվում):
Ստիպված լուծում է, որը հեռացնում է ստացված արդյունքը ավանդական սթեյք լինելուց:

Դեռ կփորձեմ  քաղաքում փնտրել ամենահամեղ սթեյքը. եթե կարող եք վայրեր հուշել, սիրով կայցելեմ:

Սաղմոնի սթեյք

Processed with VSCO with hb1 preset

Նույն խնդիրը կա սաղմոնի սթեյքի դեպքում: Ծով ունեցող երկրներում սաղմոնի սթեյքը մի ուրիշ համ ունի: Աստեղ միսը չոր է (ջրազրկված), ինչը խոսում է այն մասին, որ օգտագործված է սառեցված միս: Այս ամենում, իհարկե, չեմ տեսնում շեֆ խոհարարի մեղքը, քանի որ նա մեղավոր չէ, որ մեր երկիրը ծով չունի:

Այստեղ էլ որոշեցի ստուգել սպասարկող անձնակազմի ուշադրությունը Միշլենի տեսուչներին հատուկ եղանակով: Գդալը դրեցի գետնին, ոչ թե գցեցի, որ ձայն չգա: Սպասեցի, մինչև կնկատեն: Հեռախոսը ծածկեցի անձեռոցիկով, որ չերևա: Վերցրին 3 րոպե 19 վայրկյանում:

 

Ընդհանուր գնահատականը՝

Տեղ, ինտերիեր, հաճախորդներ

Առաջին բանը, որ աչք ծակեց, առաջին և երկրորդ հարկերի բացարձակ տարբերությունն էր։ Եթե ռեստորանի երկրորդ հարկը կարող է հավակնել դասական ռեստորանային ինտերիեր ու աուրա ունենալուն, ապա առաջին հարկը ավելի շատ արագ սննդի մատուցման կետ էր հիշեցնում, որը ոչ մի աղերս չուներ բոհեմային մթնոլորտի հետ։

Բացի դրանից՝ անհասկանալի էր ծխող-չծխող սեղանների բաշխվածությունը։ Տպավորություն էր, որ զուտ պայմանական բաշխում էր արված։ Համենայն դեպս, ծխող ու չծխող սեղաններն իրար այնքան մոտ են, որ ոչ մի իրական իմաստ չկա այդ բաժանումն անելու։

Հաճախորդների մասով հետաքրքիր կոնտրաստ էր։ Մի կողմից՝ կային գեղեցիկ ու բարեկիրթ ընտանիքներ, զույգեր, արտասահմանցիներ, ովքեր աչք էին շոյում։ Մյուս կողմից էլ՝ քիչ չէին այնպիսիք, ովքեր «մի հատ սառուցով կոլա ու դառը կոֆե»-ի հետևից էին եկել, ու տպավորություն էր, որ պատրաստ են ժամերով նստել սուրճի և սառույցով կոլայի սեղանի շուրջ, ինչ է թե իրենց մեկը զանգի, հարցնի՝ «ո՞ւր ես»,  ինքն էլ պաստասխանի՝ «ապե, Լա Բոհեմ լռված եմ»։

Գին-որակ

Միանգամից եկեք արձանագրենք՝ Լա Բոհեմը թանկ տեղ է։ Ու եթե թանկությանը համապատասխան որակ ապահովվեր, ապա միանգամայն նորմալ կլիներ, սակայն ունենք հետևյալ պատկերը՝ միջին սպասարկում, միջին, լավագույն դեպքում՝ միջինից քիչ բարձր խոհանոց, հասարակ միջավայր՝ առաջին հարկում, սովորականից բարձր միջավայր՝ երկրորդում, բայց «եվրոպական» գներ։ Մոտավորապես 20-40 տոկոս ավելի թանկ է, քան նմանատիպ այլ վայրերում. գնի դեպքում մեծ դեր է խաղում սրճարանի աշխարհագրական դիրքը: Մենք վճարեցինք 23,300 դրամ + թեյավճար:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns