Պենտագոնը հայտնել է «Ալ Կաիդայի» հայտնի զինյալին ոչնչացնելու մասին
SOCIETYՊենտագոնը մարտի 25-ին հայտնել է Աֆղանստանում «Ալ Կաիդայի» հայտնի զինյալ Կարի Յասինին ոչնչացնելու մասին, որը մեղավոր էր երկու ամերիկացի զինվորների մահվան մեջ։
«ԱՄՆ ՊՆ-ն հավաստիացնում է, որ ամերիկյան ՌՕՈւ ռմբակոծության հետեւանքով Պակտիկա նահանգում ոչնչացվել է Ալ Կաիդայի հայտնի զինյալ Կարի Յասինը, որը պատասխանատու է տասնյակ անմեղ զոհերի, այդ թվում երկու ամերիկացի զինծառայողների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պենտագոնի տվյալներով, պակիստանցի Յասինը մասնակցել է Իսլամաբադում 2008-ի սեպտեմբերի 20-ին Mariott հյուրանոցի պայթյունի կազմակերպմանը, որի հետեւանքով տասնյակ անմեղ մարդիկ են զոհվել, այդ թվում ամերիկացի զինծառայողներ Ռոդոլֆո Ռոդրիգեսն ու Մեթյու Օ՝Բրայանը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



