Հոնկոնգում առաջին անգամ կին ղեկավար է ընտրվել
INTERNATIONAL NEWSՀոնկոնգի նոր ղեկավար է ընտրվել Քերի Լամը, ով առաջին կինը կլինի այդ պաշտոնում հատուկ ինքնավար շրջանի պատմության ընթացքում. այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լամի թեկնածությունը վայելում էր Պեկինի աջակցությունը, և նրա հաղթանակի հարցում քչերն էին կասկածում: Վարչության ղեկավարն ընտրվում է ոչ թե համընդհանուր ընտրություններում, այլ 1200 անդամ ունեցող հանձնաժողովի կողմից, որտեղ մեծամասնությունը պատկանում է ընտրիչներին, որոնք աջակցում են Չինաստանի կառավարության շահերը:
Շենքի շուրջ, որտեղ անց էր կացվում քվեարկությունը, հավաքվել էին ժողովրդավարական շարժման աջակիցները, որոնք բողոքում էին Քերի Լամի թեկնածության հաստատման դեմ, հայտնում է լրատվամիջոցը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



