Մոսուլում փլված շենքի տակից ավելի քան 60 զոհի մարմին են հանել
INTERNATIONAL NEWSԻրաքի Մոսուլ քաղաքում փլված շենքի տակից 61 մարդու մարմին է հանվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը:
Տեղի բնակիչների խոսքով՝ մարտերի ժամանակ շենքից կրակ են վարել ԴԱԻՇ-ի գրոհայինները, ավելի ուշ նրանք մարդկանց նկուղ են տարել և ականապատել են շենքը՝ այն որպես «կենդանի վահան» օգտագործելու համար, ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
Կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ավիահարվածներ են հասցրել շենքի շրջանում, բայց կառույցն ավերվել է ոչ օդուժի գործողությունների հետևանքով: Ականատեսների խոսքով՝ կոալիցիայի ինքնաթիռները փորձել են ոչնչացնել ականապատ ավտոմեքենան, որը հայտնաբերել են շենքի մոտ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



