Մխիթարյանը 2 անգամ ավելի թանկ է, քան Ղազախստանի ամբողջ հավաքականը
SPORTՂազախական «Sports.kz» ինտերնետ-պարբերականը վերլուծել է Ղազախստանի և Հայաստանի հավաքականների ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները այս թիմերի միջև կայանալիք խաղից առաջ:
«Transfermarkt.de»-ի տվյալներով, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 46,88 մլն եվրո:
Նշենք՝ այս ցուցանիշի 79%-ը կազմում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արժեքը՝ 37 մլն: Եռյակում ընդգրկվել են «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը (1,2 մլն) և «Մարիտիմուի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը (1մլն):
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 16,85 մլն եվրո է կազմում: Կազմում ամենաթանկ ֆուտբոլիստը «Կայրաթի» կիսապաշտպան Բաուիրժան Իսլամխանն է (1,8 մլն): Եռյակում ընդգրկվել են նաև պաշտպաններ Յուրի Լոգվինենկոն և Դմիտրի Շոմկոն՝ 1,2 մլն տրանսֆերային արժեքով: Դարպասապահ Ստաս Պոկատիլովն ու հարձակվող Ռոման Մուրտազաևը կայքի կողմից 1 մլն եվրո են գնահատվում: